Հատուկջոկատայինները ոչնչացրել են Սուրովիկինոյի ուղղիչ գաղութի պատանդառուներին
![]() 729 Ուրբաթ, 23 օգոստոսի, 2024 թ., 20:06 «Ռոսգվարդիա»-ն հայտնել է, որ օգոստոսի 23-ի ցերեկը հարձակման ժամանակ հատուկ ջոկատայինները թիվ 19 ուղղիչ գաղութում ոչնչացրել են 4 բանտարկյալի Վոլգոգրադի շրջանի Սուրովիկինո քաղաքում, հաղորդում է Interfax-ը: «Վոլգոգրադի մարզում ռուսական գվարդիայի հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարները 4 դիպուկ կրակոցով վնասազերծել են բանտի աշխատակիցներին պատանդ վերցրած 4 բանտարկյալների։ Պատանդներն ազատ են արձակվել»,- հայտնել են վարչությունից։ «4 բանտարկյալներ, որոնք, ենթադրաբար, կապված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, օգոստոսի 23-ին պատանդ են վերցրել բանտի աշխատակիցներին։ Պատանդ վերցնելու ժամանակ բանտարկյալներն ասել են, որ վրեժ են լուծում «մուսուլման եղբայրների համար», որոնք կալանավորվել են Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցելու համար։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայինները գրոհը սկսել են մոտ 16։00-ին, իսկ ահաբեկիչներն սպանվել են առաջին րոպեներին»։ |

«Իրանը ցույց տվեց, թե ինչպես են պաշտպանում հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան
3312:24
«Վախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել»․ Մարիաննա Ղահրամանյան
5512:18
«Զուգարանակոնքերի որակն ակնհայտ լավն է». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13711:06
«Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
21510:24
«ՔՊ-ն սկսել է «կեղտերը» մաքրել իր հետևից»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13010:12
Օշականցի Գևորիկն ազատ է արձակվել. «Հրապարակ»
16509:12
Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում (լուսանկար)
18808:24
«Վարորդներն ավտոբուս պիտի վարեն, ոչ թե ուղեվարձի հարց լուծեն՝ լեզվակռվի բռնվելով»․ Արշալույս Մղդեսյան
24203:06
