Telegram-ի թիմը առաջին հայտարարությունն է տարածել Պավել Դուրովի ձերբակալությունից հետո

Telegram-ի թիմը հրապարակել է առաջին պաշտոնական հայտարարությունը պլատֆորմի հիմնադիր Պավել Դուրովի՝ Փարիզում ձերբակալության վերաբերյալ։
«Telegram-ը համապատասխանում է ԵՄ օրենքներին, ներառյալ թվային ծառայությունների մասին օրենքը. դրա մոդերատորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է:
Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է շրջում Եվրոպայով մեկ։ Անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակում չարաշահումների համար։
Գրեթե միլիարդ օգտատերեր ամբողջ աշխարհում օգտագործում են Telegram-ը՝ որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։
Մենք սպասում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծմանը։ Telegram-ը մնում է բոլորիդ հետ»,- ասվում է ընկերության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ 39-ամյա միլիարդատեր Պավել Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, ձերբակալվել է օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի օդանավակայանում։ Նա կասկածվում է ահաբեկչության, խարդախության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունների մեջ, քանի որ Telegram հարթակը հրաժարվել է համագործակցել իրավապահ մարմինների հետ։ Այս մեղադրանքներով Պավել Դուրովին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
7703:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
9601:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
181Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
115Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
109Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
120Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
202Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
195Երեկ, 21:31