Հայաստանի հրաձիգների եռյակը՝ Եվրոպայի թիմային չեմպիոն

Հայ հրաձիգները շարունակում են փայլուն ելույթները Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում։
Կանանց թիմային պայքարում Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան եռյակը ոսկե մեդալակիր է դարձել խառը վազք մրցաձևում։ Հայաստանի թիմը հավաքել է 1112 միավոր։
Եվրոպայի երիտասարդական առաջնության խառը վազք մրցաձևի թիմային պայքարում Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան-Համլետ Կարենյան եռյակը 1082 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։ Նույն մրցաձևի կանանց պայքարում Մարի Ղազարյան-Անահիտ Սարգսյան-Աիդա Ազատյան եռյակը 1021 միավորով նույնպես նվաճել է արծաթե մեդալ։
Ավելի վաղ Գոհար Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 10 մետր վազող թիրախ մրցաձևում։ Գոհար Հարությունյան-Լիլիթ Մկրտչյան-Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակն էլ դարձել էր արծաթե մեդալակիր։-
Երիտասարդների թիմային պայքարում Գոռ Խաչատրյան- Հայկ Մինասյան-Համլետ Կարենյան եռյակը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան-Անահիտ Սարգսյան-Աիդա Ազատյան եռյակն արժանացել էր բրոնզե մեդալի։
10մ վազող թիրախ մրցաձևի երիտասարդների պայքարում բրոնզե մեդալակիր էին դարձել Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը։
Վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 4-ին։

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
51822.07.2026, 00:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
54021.07.2026, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
55521.07.2026, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
54721.07.2026, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
152721.07.2026, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
238821.07.2026, 01:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
49320.07.2026, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
53320.07.2026, 17:24