Տուգանքներ childfree-քարոզչության համար. Ռուսաստանի կառավարությունը աջակցեց օրինագծին

Առաջարկվող փաստաթուղթն ուղղված է «ռուսական ավանդական հոգևոր և բարոյական արժեքների ամրապնդմանը», ասվում է նախարարների կաբինետի պատասխանում, հայտնում է ՏԱՍՍ պետական գործակալությունը։
Երեխաներից հրաժարվելու, այսպես կոչված՝ childfree-քարոզչության համար ՌԴ-ում այսուհետ վարչական պատիժը կլինի նույնը, ինչ ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության դեպքում, գրում է ՏԱՍՍ-ը։ Սա նշանակում է, որ երեխաներ ծնելուց հրաժարվելու գաղափարների տարածումը ֆիզիկական անձանց համար կպատժվի մինչև 100 հազար ռուբլի տուգանքով, իսկ իրավաբանական անձանց համար՝ մինչև 1 միլիոն ռուբլի։
Նախարարների կաբինետը նաև վերանայման վերապահումով աջակցել է օրինագծին, որն արգելում է childfree-քարոզչության տարածումը լրատվամիջոցներում, համացանցում, ֆիլմերում և գովազդում, նշում է ՏԱՍՍ-ը։
Երկու փաստաթղթերն էլ հաստատվել են Ռուսաստանի կառավարության կողմից:
Հիշեցնենք, որ ըստ Ռոսստատի տվյալների, Ռուսաստանի Դաշնությունում ծնելիության մակարդակն իջել է 1999 թվականից ի վեր ամենացածր մակարդակին:

«Ժողովրդագրությունը նաև երկրի ապագայի մասին է․ պատկերը մտահոգիչ է»․ Արա Զոհրաբյան
4800:36
«Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը»․ Լևոն Ազիզյան
58Երեկ, 23:54
Flydubai-ի չվերթները դեպի Իսրայել կդադարեցվեն վեց օրով
97Երեկ, 23:48
«Ոչ մի երեխա չպետք է դպրոցից տուն վերադառնա կոտրված ինքնագնահատականով»․ Անուշ Պողոսյան
67Երեկ, 23:30
«Ադրբեջանը ՔՊ-ի միջոցով արգելում է հայերին համախմբվել, սգալ, մխիթարվել և սգի արդյունքում նպատակ ձևավորել». Հովհաննես Իշխանյան
60Երեկ, 23:18
Թրամփն Իրաքից զորքերի դուրսբերումն անվանել է «դեպի դժոխք թանկարժեք էքսկուրսիա»-ի ավարտ
143Երեկ, 23:01
Շենգավիթի դպրոցներից մեկի դիմաց թմրանյութ պահելու համար տղամարդու են ձերբակալել (տեսանյութ)
61Երեկ, 22:54
Ռուսական հարվածից հետո Կիևը հոսանքազրկված է
101Երեկ, 22:37