Չեխիայի նախագահն Ուկրաինային կոչ է արել «իրատես լինել» և համակերպվել
![]() 2174 Երեքշաբթի, 24 սեպտեմբերի, 2024 թ., 00:18 Ուկրաինացիներն ու Ուկրաինայի կողմնակիցներն ստիպված կլինեն հաշտվել այն մտքի հետ, որ Ռուսաստանը, պատերազմից հետո, գոնե որոշ ժամանակով կպահպանի վերահսկողությունը բռնազավթված տարածքների նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Պետր Պավելը The New York Times-ին տված հարցազրույցում։ Ուկրաինայից «կպահանջվի իրատեսորեն վերաբերվել Մոսկվայի կողմից գրավված տարածքները վերադարձնելու հեռանկարներին», ասել է Չեխիայի ղեկավարը։ Պավելը կարծում է, որ այս ժամանակավոր բռնազավթումը կարող է տարիներ շարունակվել։ Նրա կարծիքով, ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող ակնկալել, որ պատերազմում կհասնեն իրենց առավելագույն նպատակներին։ Ուկրաինայի համար դա բացառում է ամբողջ տարածքի վերադարձը, այդ թվում՝ Ղրիմը, իսկ Ռուսաստանի համար անհնար կլինի Ուկրաինայից իրավաբանական հրաժարում ստանալ Մոսկվայի հավակնած շրջաններից։ «Խոսել Ուկրաինայի կամ Ռուսաստանի պարտության մասին, դա պարզապես տեղի չի ունենա, ուստի վերջը կլինի ինչ-որ տեղ մեջտեղում»,- ասել է Պավելը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
