Ուղևորությունը չեղարկած կինը շահել է 500 հազար դոլար

ԱՄՆ-ում՝ Միչիգան նահանգում, մի կին վիճակախաղով շահել է 500 հազար դոլար՝ շաբաթավերջին չեղարկված ընտանեկան ուղևորության շնորհիվ: Այս մասին գրում է Michigan Lottery Connect-ը։
Թրեյսի Վերբովսկին ասել է, որ վաղուց էր ծրագրել կարճատև ճանապարհորդության գնալ ընտանիքի հետ, բայց ծրագրերը չեղարկվել են: Ընթրիքից հետո կինը հիշել է, որ ունի Detroit Lions ակնթարթային վիճակախաղի՝ փոքր գումարներ շահած մի քանի տոմս: Վերբովսկին գնացել է մոտակա սուպերմարկետ՝ դրանք կանխիկացնելու և նորերը գնելու համար: Տանը նա սկսել է ստուգել տոմսերը և հասկացել, որ հարստացել է։
«Երբ ես ջնջեցի մեկ տոմսի անվտանգության ժապավենը և տեսա, որ շահել եմ 500 հազար դոլար, ես բղավեցի: Ես ցույց տվեցի տոմսն ընտանիքիս, և սկզբում ոչ ոք չէր հավատում դրան»,- ասաց նա՝ նշելով, որ այժմ ուրախ է, որ չեղարկվել է ճանապարհորդությունը։

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
6403:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
8801:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
166Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
107Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
107Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
117Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
190Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
186Երեկ, 21:31