Տուլայում հայտնաբերվել է ֆերմա` տասնյակ ստրուկներով
![]() 1349 Երկուշաբթի, 30 սեպտեմբերի, 2024 թ., 17:42 Տուլայի մերձակայքում գտնվող ֆերմաներից մեկի տերերը ստրկության մեջ են պահել առնվազն 10 մարդու, որոնց գայթակղել են մեկանգամյա աշխատանքի առաջարկներով, հաղորդում է «Այլընտրանք» շարժումը, որը զբաղվում է ստրկության և հարկադիր աշխատանքի խնդիրներով: «Օրինակ, Անատոլիին առաջարկել են 3000 ռուբլով սեխ բեռնել, իսկ Ալեքսանդրին՝ 2000 ռուբլով՝ կարտոֆիլ։ Արդյունքում բոլորին բերել են Տուլայի շրջան»,- նշել է շարժումը։ Դրանից հետո, ըստ կազմակերպության, նրանց ստիպել են անդորրագրեր գրել, որ «համաձայն են այն ամենի հետ, ինչ կատարվում է»։ Մարդիկ ապրել եմ հակասանիտարական պայմաններում, առանց տաք ջրի, ուտիճներով, փայտոջիլներով ու ոջիլներով լի շինությունում։ «Անհնազանդության և հանգստանալու ցանկության համար նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել։ Իսկ նրանք, ովքեր փորձել են փախչել, բռնի կերպով վերադարձվել են»,- ասել է «Այլընտրանք»-ը: Ստրկության մեջ հայտնվածներն ամբողջ օրը խնձոր են հավաքել խիստ հսկողության ներքո, իսկ երեկոյան նրանց լավ աշխատանքի համար ալկոհոլ են տվել, «որը ոմանց համար բավական է եղել մնալու համար», նշել են իրավապաշտպանները։ Սակայն ֆերմա հասածներից մեկին հաջողվել է հեռախոսը թաքցնել գուլպաների մեջ և օգնություն խնդրել։ Երբ «Այլընտրանք»-ի կամավորներն ուժայինների հետ միասին ժամանել են ֆերմա՝ գիշերային գրոհի, մոտ 50 մարդ է դուրս եկել բարաքներից։ Ռեյդի մասնակիցներին դիմավորել է մի գնչուհի, ով հայտարարել է, որ իրենք ֆերմայում ոչ մի օրենք չեն խախտում: «Մենք թաքցնելու ոչինչ չունենք, բայց դուք վերադասի հետ պայմանավորվե՞լ եք այդ միջոցառումը։ Աղմկում եք, ստրուկներ եք փնտրում։ Մենք ամեն ինչ անում ենք օրենքի համաձայն. մենք պայմանագրեր ունենք, ոչ մեկին բռնությամբ չենք պահում»,- ֆերմայի սեփականատիրոջ խոսքերն է մեջբերում Myslo-ն: Միաժամանակ տեղում տասը հոգի օգնություն է խնդրել ու համաձայնել կամավորների հետ մեկնել։ Նրանցից մեկը եղել է ուկրաինական պատերազմի մասնակից։ Գաղութից գնաց ռազմաճակատ, տուն վերադառնալուն պես «մսխելով վաստակածը» հայտնվել է փողոցում։ Քննչական կոմիտեի մարզային վարչությունից հայտնել են, որ հետաքննություն են սկսել մարդկանց ապօրինի ազատությունից զրկելու դեպքի առթիվ։ Նրանք պարզաբանել են, որ խոսքը Տուլայի շրջանի Բելևսկի թաղամասում գտնվող ֆերմայի մասին է, որը պատկանում է գնչուներին։ Միաժամանակ, ուժայինները ոչ պաշտոնապես ասել են, որ ֆերմայի սեփականատերերին մեղադրանք առաջադրելը դժվար կլինի, քանի որ մարդիկ իրենց գրավոր համաձայնությունն են տվել աշխատելու։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
