«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա». FAF

First Armenian Front-ը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:
«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ-ների՝ հարցազրույցներ տալու առաջարկին, տեղեկացնում ենք, որ երեկ ֆուտբոլի ֆեդերացիայի մոտ հնչած՝ ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջի մասին ցանկացած տեղեկատվություն, ինչպես նաև մեր հետագա քայլերը կհրապարակվեն «Առաջին հայկական ճակատ»-ի սոցիալական ցանցերի էջերում՝ հայտարարությունների տեսքով:
Կարևոր ենք համարում նշել, որ հարցը վերաբերում է ֆուտբոլային ողջ հանրությանը։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ֆուտբոլային կառույցներին աջակցության և հարցի վերաբերյալ մտահոգության համար։
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը պետք է հեռանա. ունենք քայլերի հերթականություն՝ կառուցողականից մինչև կտրուկ գործողություններ»,-ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ երեկ՝ Հյուսիսային Մակդոնիայի հետ Հայաստանի խաղից հետո, որն ավարտվել էր 0-2՝ հօգուտ Հս. Մակեդոնիայի, պաշտոնից հեռացվեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ ՍԱլեքսանդր Պետրակովը, իսկ ՖԱՖ-ականները հավաքվեցին ՀՖՖ գրասենյակի մոտ՝ պազաբանումներ ստաանալու համար պահանջելով հանդիպում Մելիքբեկյանի հետ:
Հանդիպում այդպես էլ չկայացավ, իսկ ՖԱՖ-ականները հայտարարեցին, որ պահանջում են Մելիքբեկյանի հրաժարականը»:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
119Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
22030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
142227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
50427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
142727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
151026.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49625.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
58124.10.2026, 19:54