«Փյունիկ»-ը ներողություն է խնդրում

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն անդրադարձել է այսօր ԶԼՄ-ներում տարածված տեղեկությանը, որ «Նոա» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի էթիկայի կոմիտե՝ կապված «Փյունիկ»-ի գործողությունների հետ՝ 6 երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության վերաբերյալ «Նոայի» ակադեմիա:
«Հայտարարում ենք, որ մենք միտում չենք ունեցել վիրավորելու մեր ակադեմիայի նախկին սաներին: Եթե որևէ մեկը սա ընկալում է որպես վիրավորանք, ներողություն ենք խնդրում:
Ցանկանում ենք բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ 2024թ. ամառվանից մինչև այսօր «Նոա» ֆուտբոլային ակումբի սկաուտները «որսի են ելել» «Փյունիկի» մարզադպրոցի սաների նկատմամբ և անգամ բազմիցս մերժումներ ստանալուց հետո շարունակում են անհանգստացնել մեր երիտասարդներին:
«Փյունիկ» ՖԱ-ն նախաձեռնում է բոլոր հնարավոր միջոցները իր սաներին ոչ կոռեկտ գործողություններից պաշտպանելու ու ստեղծելու համապատասխան պայմաններ զարգացման համար: Մեզ համար նման գործելաոճն անընդունելի է ու հակասում է հայկական ֆուտբոլային իրականությունում ընդունված էթիկական նորմերին:
Ցանկանում ենք առանձին շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են «Նոայի» սկաուտների առաջարկներից ու պահպանում են հավատարմությունը «Փյունիկին»: Միասին կշարունակենք պաշտպանել մեր արժեքները և շարժվել առաջ»:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
115Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
141427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
50227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
142027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
150326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
58024.10.2026, 19:54