Քաշել 3 վագոն` սուր դանակը կոկորդին, պահել 2,2 տոննա` բահի վրա կանգնած մարդը` կոկորդին. հայ դյուցազնի նոր ռեկորդները

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 19-ին, հայազգի դյուցազն Դավիթ Ոսկանյանը սահմանել է իր կարիերայի 6-րդ և 7-րդ ռեկորդները։ «Սկզբից չէր ստացվում, քանի որ միանգամից 4 վագոն էի փորձում՝ 132 տոննա, այն էլ՝ ՍՈՒՐ ԴԱՆԱԿԸ կոկորդիս, որը չստացվեց։ Հյուրերի մի մասը գնաց՝ առանց տեղեկացնելու։ Որը ուղղակի շնորհքի բացակայություն է։ Մտածեցին՝ չեմ կարող։ Հեռացան։ Բայց ուժերս հավաքեցի և 3 վագոն՝ 98 տոննա, տեղաշարժեցի 3.74 մետր, որը ռեկորդ է»,- ՄԱՄՈՒԼ.ամ-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Դավիթ Ոսկանյանը:
Սակայն ռեկորդակիրն այսքանով չի բավարարվել: Նույն օրն էլ սահմանում է իր հաջորդ՝ 7-րդ ռեկորդը: Գետնին պառկած՝ մետաղյա վահանի տակ, նա իր մարմնով 15 վայրկյան պահել է 2,2 տոննա կշռով ավտոմեքենա: Կարծես դա էլ բավական չէ, հնարքն իրականացնելու ժամանակ նրա կոկորդին բահ է պահում ու բահի վրա կանգնում նրա՝ 60 կգ-անոց օգնականը:
«Շնորհակալություն նրանց, ովքեր մնացին ու մինչև վերջ հավատացին»,- իր երախտագիտությունն է հայտնում դյուցազնը:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
115Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
141427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
50227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
142027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
150326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
58024.10.2026, 19:54