Ռուսական սառեցված ակտիվներից Ուկրաինային 20 միլիարդ դոլար կհատկացվի

Միացյալ Նահանգները՝ որպես Մեծ յոթնյակի (G7) խմբի հետ համաձայնագրերի մաս, վերջնականապես հավանություն է տվել Ուկրաինային 20 միլիարդ դոլարի վարկի տրամադրմանը, որը կմարվի՝ օգտագործելով ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթը, ասել է նախագահ Ջո Բայդենը։ Սպիտակ տան մամուլի ծառայությունն այս որոշումը որակել է «պատմական»։
«Այս կերպ Ուկրաինան կկարողանա ստանալ այն օգնությունը, որն այժմ անհրաժեշտ է, առանց ծանրաբեռնելու [ամերիկացի] հարկատուներին: Այս վարկերը կաջակցեն Ուկրաինայի ժողովրդին, որը պաշտպանում և վերակառուցում է իր երկիրը»,- ասել է Բայդենը։
Նա ընդգծել է, որ Կիևի դաշնակիցների գործողությունները «հասկանալի են դարձնում, որ բռնակալները պատասխանատվություն են կրելու իրենց պատճառած վնասի համար»։ «Սա ևս մեկ հիշեցում է [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինին, որ աշխարհը հավաքվել է Ուկրաինայի շուրջ, և Միացյալ Նահանգները և G7-ի մեր գործընկերները կշարունակեն աջակցել նրան ամեն քայլափոխի»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ Ռուսաստանը չի հաղթի այս պատերազմում:
Պատերազմի հենց սկզբում արևմտյան երկրները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստները՝ ընդհանուր առմամբ 300 միլիարդ դոլարի չափով: Դրանից հետո բազմիցս առաջարկվել է բռնագրավել այդ միջոցները և ուղղել դրանք Ուկրաինայի կարիքներին՝ որպես վնասի փոխհատուցում: Սակայն, ի վերջո, Արևմուտքը հրաժարվեց այս գաղափարից՝ համարելով, որ դա անցանկալի նախադեպ կստեղծի և կհանգեցնի այլ պետությունների ակտիվների դուրսբերմանը, որոնք կսկսեն վախենալ իրենց պահուստների անվտանգության համար։
Երկար բանակցություններից հետո մշակվել է համալիր սխեմա, որը նախատեսում է Ուկրաինային 50 միլիարդ դոլարի վարկեր տրամադրել՝ գրավադրված ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամտով (տարեկան 3-5 միլիարդ եվրո): 2024 թվականի սկզբին Ուկրաինայի իշխանությունները ռուսական ագրեսիայի վնասը գնահատել են 1 տրիլիոն դոլար։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
6902:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8900:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
10300:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
94Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
225Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
95Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
134Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
88Երեկ, 22:36