Իրանի գլխավոր շտաբը հայտնել է, որ Իսրայելը հարձակվել է Իրաքի տարածքից

Իսրայելն օգտագործել է Իրաք՝ «ամերիկյան բանակի վերահսկողության տակ» գտնվող տարածքը՝ Իրանին հարվածելու համար։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
«Թշնամու ինքնաթիռները բացահայտ ագրեսիա դրսևորեցին և խախտեցին միջազգային իրավունքն այս շաբաթ առավոտյան՝ օգտագործելով Իրաքում ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքը՝ Իրանի հետ սահմանից 100 կմ հեռավորության վրա»,- մեջբերում է Tasnim գործակալությունը։
Իրանի գլխավոր շտաբի տվյալներով՝ Իսրայելը, օգտագործելով «օդ-երկիր» հրթիռները, փորձել է հարվածներ հասցնել իրանական ռադիոլոկացիոն կայաններին երեք նահանգներում։
«Մի շարք միջին հեռահարության «օդ-երկիր» հրթիռներ, որոնք հագեցած են շատ թեթև մարտագլխիկներով, որոնք կարելի է համեմատել իրանական բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մեկ հինգերորդի հետ, արձակվել են Իլամի, Խուզեստանի և Թեհրանի նահանգների մի քանի սահմանային ռադիոտեղորոշիչ կայանների ուղղությամբ»: ասված է հայտարարության մեջ։

«Ջերմուկի պատերազմի օրը Հայաստանի կառավարությունը տոնում է հեծանվավազքի առաջնությամբ»․ Էդգար Ղազարյան
1413:48
«1122 արցախցի Տավուշից հեռացել է»․ Ոսկան Սարգսյան
3913:42
«Նույն քաղաքականությունը դրանք տարածելու են ՀՀ տարածքում գտնվող վանքերի ու եկեղեցիների վրա»․ Արթուր Խաչատրյան
5113:24
«Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4213:12
«Հայաստանի ազգային սպառնալիքների ցանկում պետք է ներառել նաև հայկական սերիալների զգալի մասը»․ Հայկ Դերզյան
6112:42
Երևանի տարբեր հատվածներում խցանումներ են (տեսանյութ)
6612:30
ՌԴ-ն հարվածել է Օդեսային (տեսանյութ)
9612:18
«Կողմ եմ Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուն, բայց դեմ եմ ինձ՝ որպես ազգ, ոչնչացնելուն»․ Նորիկ Նորիկյան
6511:42