Լիանա Գյուրջյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ոսկե մեդալ

Լեհաստանում ավարտվող ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Լիանա Գյուրջյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճեց տիտղոսը: Հայաստանի հավաքականի անդամը 87 կգ քաշայինների պայքարում երկամարտում գրանցեց 230 արդյունք (100+130):
Լիանա Գյուրջյանը պոկում և հրում վարժություններում հավասարը չունեցավ և արժանացավ այս քաշային կարգի երեք ոսկե մեդալներին:
2023 թվականի Եվրոպայի Մ23 առաջնությունում Լիանա Գյուրջյանը ոսկե մեդալակիր էր դարձել 221 կգ արդյունքով (96+125):
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում հաղթողներ են դարձել նաև՝ Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ):
Մինչև 20 տարեկանների պայքարում ոսկե մեդալակիրների են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (55կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Նարեկ Մկրտչյանը (81 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Ալեքսանդր Լազարյանը (102 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
115Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
141427.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
50227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
142027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
150326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49525.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
58024.10.2026, 19:54