«Թուրքիայի ազգային տոնին Բալայանի մասնակցելը ՀՀ ԱԳՆ-ի հետ համաձայնեցված էր». Վահան Կոստանյան
![]() 182 Հինգշաբթի, 07 նոյեմբերի, 2024 թ., 14:54 ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվել, որ դեսպան Տիգրան Բալայանը մասնակցել է Թուրքիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը, դա համաձայնեցվա՞ծ է եղել ԱԳՆ-ի հետ, թե՞ սեփական նախաձեռնությամբ է եղել, նշեց․ «Համաձայնեցված է եղել։ Կարծում ենք, որ դիվանագիտական շփումները, տարբեր մակարդակներում, այդ թվում նաև դեսպանների մակարդակով նորմալ պրակտիկա է, եղել է ընդունելությանը մասնակցելու հրավեր, հրավերն ընդունվել է»։ Կոստանյանը հավելեց, որ թուրքական կողմից ներկայացուցիչներն էլ մասնակցում են ՀՀ տարբեր ընդունելությունների․ «Կարծում եմ սա նորմալ է՝ հաշվի առնելով, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնում, և այս պահին բավականին դինամիկ է»։ Անդրադառնալով Բրյուսելում Ադրբեջանի դեսպանի սպառնալիքներին՝ ուղղված ՀՀ դեսպանին՝ փոխարտգործնախարարը նշեց․ «Այդ միջադեպը մտահոգիչ է և տհաճ»։ Կոստանյանը՝ արձագանքելով Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի այն հայտարարությանը, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապ ունի նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ, նշեց․ «Հույս ունենք, որ Թուրքիայի հետ, ի վերջո, հնարավոր է լինելու հասնել ոչ միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման, այլ նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման, այդ թվում՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների ամբողջական բացման»: |

«Մենք կվերանայենք ՆԱՏՕ-ի արժեքը մեր երկրի համար»․ Ռուբիո (տեսանյութ)
9211:50
«Էս մարդը լրիվ «ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք համարի»-ի սխեմայի մեջ է»․ Վահե Սարգսյան
10011:24
«ՀՀ-ում ԱԺ ընտրություններից առաջ ՌԴ-ի հետ հարաբերությունները կլինեն ընտրարշավի հիմնական հարցերից մեկը»․ #Коммерсантъ
11211:16
«Իրար տանել չեն կարում, բայց իրար հերթ չտալով՝ գնում են Մոսկվա»․ Արթուր Դանիելյան
10510:48
«Փաշինյանական իշխանությունը, ի պատասխան Ադրբեջանի, երկրի ներսում ինքնահաստատման փորձեր է անում»․ Տիգրան Աբրահամյան
10310:36
«Իրանի դեմ գործողությունը կտևի ևս 2-3 շաբաթ». Թրամփ (տեսանյութ)
22109:22
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտափոխվել է. «Հրապարակ»
18409:00
Մոտ 30 ՔՊ-ականներ Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում չեն տեսնում. «Ժողովուրդ»
15208:54
