Իսրայելն առաջին անգամ խոստովանել է իր մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթյուններին

1628
Կիրակի, 10 նոյեմբերի, 2024 թ., 22:30
Վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է Իսրայելի մասնակցությունը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությանը, երբ հարյուրավոր փեյջերներ պայթեցին Լիբանանում: Այս մասին France Press-ին տված հարցազրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Օմեր Դոստրին, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Նեթանյահուն հավանություն է տվել լիբանանյան շարժման անդամների դեմ գործողությանը։
Փեյջերների զանգվածային պայթյունը Լիբանանում տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 17-18-ը։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է ավելի քան երեք հազար մարդ։ Մերձավորարևելյան երկրների իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին, սակայն վերջինիս ղեկավարությունն ձեռնպահ էր մնացել մեկնաբանություններից։

Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
2122:00
«Քարոզչական մանիպուլյացիաների են դիմում՝ գործ կարելու տապալումը կոծկելու համար»․ Դերենիկ Մալխասյան
2221:54
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահի հետ (տեսանյութ)
4721:06
«Նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
5620:24
«Արցախցիները Ադրբեջանից վաղ թե ուշ ստանալու են փոխհատուցում». Արա Ղազարյան (տեսանյութ)
8419:36
«Այս միջադեպն ինձ հիշեցրեց ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դիրքորոշումը»․ Արա Ղազարյան (տեսանյութ)
7119:18
«Հայրենի «հիբրիդագետները» նույն էնտուզիազմով չեն խոսում Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին»․ Արա Պողոսյան
7417:48
«Աշխարհում և մեր երկրում «բռնոցի-պպզոցի» խաղն են խաղում»․ Մարգարիտ Եսայան
8117:24