First Armenian Front և Red Eagles-ը վերջնաժամկետ են տվել ՀՖՖ-ին

First Armenian Front և Red Eagles ֆուտբոլային ֆան ակումբները համատեղ հայտարարություն են տարածել. «Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի պայմանավորվածության՝ ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա՝ Հայաստան - Ֆարերյան Կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն համապատասխան աշխատակիցը մեզ տվել է խուսափողական պատասխաններ և մինչ այժմ չունենք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը, որտեղ մշտապես տեղակայվում են։
Տեղեկացնում ենք, որ այս պահին տոմսերի գնման օնլայն հարթակում թե՛ FAF-ի, թե՛ Red Eagles-ի սեկցիաների տոմսերը ամրագրված կարգավիճակ ունեն և հասանելի չեն վաճառքի համար։
Հորդորում ենք ՀՖՖ ղեկավարությանը զերծ մնալ հին բարքերը հիշեցնող գործելակերպից, մենք մարզադաշտից ազգային հավաքականին աջակցել ենք ձեր պաշտոնավարումից շատ ավելի վաղ ու աջակցելու ենք ձեզանից հետո։
Անկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում և եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին։
Հանրային կերպով դիմում ենք ՀՖՖ-ին՝ ակնկալում վաղը ժամը մինչև 12:00, հստակ պատասխան ստանալ մեր ավանդական սեկցիայի տոմսերի ձեռք բերման մասին»։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
109Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
140527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
49827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
141327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
149626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
57924.10.2026, 19:54