«COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա»․ Վահան Կոստանյան

«Դեռ վերջնական որոշում չունենք»,- Բաքվում COP29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը․ «Այն պահին, երբ լինի որոշում՝ մասնակցում ենք, թե՝ ոչ և ինչ մակարդակով ենք մասնակցում, կտեղեկացնենք»,- ասաց Կոստանյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս օրերին հայտարարություններ են արվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին վերադարձնելու վերաբերյալ, Կոստանյանը նշեց, որ այդ հայտարարությունները խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը կարևոր է։ «Մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք կատարում, որ բոլոր գերիներն ու այլ պահվող անձինք վերադառնան Հայաստան»,- ասաց նա։
Հարցին, թե COP29-ին մասնակցության համատեքստում գերիների վերաբերյալ երկխոսություն կա՞, որից ելնելով էլ որոշում կկայացվի մասնակցության վերաբերյալ, Կոստանյանն ասաց, որ ընդհանուր բանակցային դինամիկայից է կախված որոշումը։

«Իմ փողկապից քաշել էին, պաշտպանվում էի»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
712:54
«Պետությունը չի կարողացել մի ադրբեջանցու հարց լուծել, ինչպե՞ս են հազարների հարցը լուծելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2412:48
«Դուք սաղ կյանքը թուրքերենի շարադրություն եք գրել. թուրքերը տվել են, դուք գրել եք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2212:42
«Իշխող ուժը նպատակ է հետապնդում կոծկել օրեր առաջ ՀՀ-ում տեղի ունեցածը». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
2512:36
«Ո՞վ է թուրքի դեմ կզած այս խուլիգան քայլիստը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
2712:30
«Դու ո՞վ ես, որ քո հետ խոսալու ունենամ»․ պատգամավորների վեճը շարունակվում է (տեսանյութ)
4412:18
«Էս կարգի հերոսությունների համար երևի Նիկոլը ճակատն էլ կպաչի»․ Սյուզի Բադոյան
5312:12
«Ձեռքերդ քաշի՛», «հանգստացի՛ հլը»․ ԱԺ-ում կրքերը չեն հանդարտվում (տեսանյութ)
5812:00