«Գերադասում ենք այն, ինչ մեզ «երկինք» է հանում, ոչ թե այն, ինչ կարող է հարցեր լուծել «գետնի վրա»»․ Հակոբ Բադալյան
![]() 132 Երեքշաբթի, 12 նոյեմբերի, 2024 թ., 09:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Կիպրոսի նախագահը ժամանել է Բաքու և մասնակցում է Cop29-ին: Հիշեցնեմ, կա այսպիսի մի հարց՝ Հյուսիսային Կիպրոս, որը թուրքական ագրեսիայի հետևանք է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հանդիպում է ունեցել Հյուսիսային Կիպրոսի նախագահի հետ: Հյուսիսային Կիպրոսի նախագահը 2024-ի ամռանը Շուշիում էր, որտեղ կայանում էր Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովը: Ահա այդ ամենից հետո, Կիպրոսի նախագահը Բաքվում է և մասնակցում է COP29-ին: Եվ սա այն ջերմ հարաբերության ֆոնին, որ արտահայտվում է հայ-կիպրական հարաբերության առնչությամբ: Կիպրոսը այն պետությունն է, որի ղեկավարության հռետորաբանությունը թերևս «ամենահայամետներից» մեկն է աշխարհում: Բայց, Ադրբեջանի հետ ունեն իրենց հարցերը, և ոչինչ՝ որ Իլհամ Ալիևը դե ֆակտո ճանաչել է Հյուսիսային Կիպրոսը: Կան գործեր, կա Կիպրոսի նախագահի այց Բաքու, ինչպես ասում են՝ «բիզնես, ոչ մի անձնական բան»: Ի վերջո, Կիպրոսն ու Ադրբեջանը գուցե կապվում են նաև մի ընդհանուր կենտրոնով՝ Բրիտանիա: Այս գրառումս բացարձակապես նախատինք չէ Կիպրոսի հասցեին, թե ինչու է այդ երկրի նախագահը մասնակցում Բաքվի գագաթնաժողովին: Գրառումս այն մասին է, թե ինչ արժե հռետորաբանությունը, գրառումները, ելույթները, որոնցից մենք հայտնվում ենք յոթերորդ երկնքում, մինչ այդ ընթացքում «գետնի վրա» շարունակում է ծավալվել շատ ավելի պրակտիկ քաղաքականությունը: Իհարկե, թե Կիպրոսը, թե որևէ մեկը մեղավոր չէ այն բանի համար, որ մենք ունենք հարաբերությունների այդպիսի «չափորոշիչներ» և գերադասում ենք այն, ինչ մեզ «երկինք» է հանում, ոչ թե այն, ինչ կարող է հարցեր լուծել «գետնի վրա»»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
