«Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը ծախել
Դիլիջանի ազգային պարկը բնության հատուկ պահպանվող տարածք է։ Ազգային պարկի տարածքներում, բարձրավոլտ էլեկտրական հոսանքի հենասյուների տակ գտնվող հատվածներում 2023 թվականին զանգվածային ծառահատումներ են արել։ Հոկտեմբերի 21-ին այդ մասին տեղեկատվական հարցում եմ արել շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։ Նախարարության պատասխանում նշված է․ «Ի պատասխան Ձեր 2024 թվականի հոկտեմբերի 21-ի հարցման՝ հայտնում եմ, որ համաձայն 2023 թվականի հունիսի 12-ի շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև կնքված «Էլեկտրահաղորդման համակարգի» անխափան գործունեությանն ու անտառուղիներում հրդեհավտանգ վիճակի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացման մասին» N ԲԷՑ-3-2023 պայմանագրի՝ 2023 թվականին իրականացվել է էլեկտրահաղորդման օդային գծերի NN 132-151 հենամեջերում հաշվառված 3702 ծառի հատման և դրանից առաջացած 1055.42 խտխմ ծավալով փայտանյութի մթերում: Մթերումը կազմակերպվել է ներքին պահեստից (1խմ=21.600 ՀՀ դրամ արժեքով): 2024 թվականին պայմանագրի շրջանակում շինափայտի և վառելափայտի հատումներ չեն իրականացվել»»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
151820.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
78019.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86818.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94916.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
105214.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
107113.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
124610.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135807.10.2026, 01:06