«Կարմիր արծիվներ» ֆան շարժումը Երևանում կկազմակերպի երկրպագուների միասնական երթ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles- «Կարմիր արծիվներ» շարժումը հայտարարություն է տարածել, որով հայտնում են, որ նոյեմբերի 14-ին Երևանում կկազմակերպեն երկրպագուների միասնական երթ՝ Ազգերի լիգայի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ։
«Նոյեմբերի 14-ին՝ ժամը 18:00, Հայաստան - Ֆարերյան կղզիներ խաղից առաջ Red Eagles-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ՝ Հանրապետության Հրապարակից, ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ ղեկավար անձնակազմի հրաժարականի պահանջով։
Երթը կավարտվի Հանրապետական մարզադաշտում: Հատկանշական է, որ Սախարովի հրապարակում Red Eagles և FAF ֆան ակումբների երկրպագուները կմիավորվեն և դեպի մարզադաշտ երթը կլինի միասնական։
Եվ այսպես, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ շատրվաննեդի մոտ, ժամը 18:00-ին։ Երթի բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ կարմիր հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ: Երթը կմեկնարկի 19։00-ին»,- նշված է հայտարարության մեջ»։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
109Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
140527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
49827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
141327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
149626.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49425.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
57924.10.2026, 19:54