«ՀՖՖ նախագահն ու փոխնախագահը հրաժարական չեն տալու, քանի որ այդ դիրքին հասել են վարչապետի հովանավորությամբ»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին երեկ կրեց հերթական պարտությունը, այս անգամ՝ 53 հազար բնակչություն ունեցող Ֆարերյան կղզիների հավաքականից: 53 հազարը ընդգծում ենք ոչ թե նրա համար, որ ցույց տանք, թե ինչքան ամոթալի է պարտվելը կղզիաբնակներին, այլ հիշեցնելու, որ հետևողական, նպատակասլաց աշխատանքը տալիս է իր արդյունքները:
Ֆարերյան կղզիների հաղթանակը պատահական չէր: Շաբաթներ առաջ երկու հավաքականների միջև առաջին հանդիպումը ավարտվել էր ոչ ոքի, Հայաստանի ընտրանին միայն ավելացված ժամանակի վերջին րոպեին էր կարողացել կորզել ոչ ոքին: Տարիներ առաջ Ֆարերների երիտասարդական թիմերը երկու անգամ հաղթել են Հայաստանի իրենց հասակակիցներին: Ազգային այս հավաքականը վերջին 10-15 տարիներին հաղթել կամ ոչ ոքի է խաղացել աշխարհի ֆուտբոլային շատ հավաքականների հետ: Սրանով, կրկին, ոչ թե ուզում ենք արդարացնել երեկվա մեր սպասելի և տրամաբանական պարտությունը, հակառակը, ուզում ենք ցույց տալ, որ աշխատելու դեպքում հաջողությունը գալիս է:
Այսօր հայկական ֆուտբոլը խորը ճգնաժամի և պառակտման մեջ է: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական չեն տալու, քանի որ նրանք այդ դիրքին հասել են Հայաստանի վարչապետի և նրա թիմի հովանավորությամբ:
Արմեն Նիկողոսյանը երկար տարիներ եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» օրաթերթի մարզական մեկնաբանը, իսկ Արմեն Մելիքբեկյանին և Նիկոլ Փաշինյանին միավորում է նաև տեղական հայրենասիրությունը՝ Իջևանի շրջանից լինելու իրողությունը:
Հայկական ֆուտբոլի առողջացման համար, նախ և առաջ, իշխանությունները չպետք է միջամտեն: Իշխանությունների, ավելի ճիշտ՝ պետության միակ միջամտությունը պետք է լինի ակումբներին ֆինանսապես և ենթակառուցվածքներով օգնելը»:

Հենրիխ Մխիթարյանը մեկ տարով երկարաձգել է «Ինտեր»-ի հետ պայմանագիրը
11315:29
«Մեր ֆուտբոլի խղճուկ վիճակի համար մեղավոր է մեր մտածողությունը»․ Գեղամ Նազարյան
10510:48
«Լրիվ՝ «ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2» վիճակ է»․ Էդուարդ Շարմազանով
11310:12
Հոլանդը գերազանցեց Ռոնալդուին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի գոլերի քանակով
15000:42
Միշել Պավլովիչը պայմանագիր է ստորագրել «Նոայի» հետ (տեսանյութ)
239Երեկ, 22:23
Լիոնել Մեսսին նկարահանվել է «Սարդ-մարդ» նոր ֆիլմի գովազդային տեսահոլովակում
334Երեկ, 21:32
«Հերթական մեծ հիասթափությունը»․ Սուրեն Սուրենյանց
133Երեկ, 11:30
«Մունդիալի առաջին սենսացիան՝ Գերմանիան դուրս մնաց պայքարից»․ Էդուարդ Շարմազանով
152Երեկ, 09:48