«Ուկրաինան կարող է լինել ԵՄ-ի մաս, բայց չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ». Ռոբերտ Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ֆիցոն հայտարարել է, որ կդիմադրի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, քանի դեռ պաշտոնավարում է։ Այս մասին նա ասել է չինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
Ռոբերտ Ֆիցոն դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներին, ինչի հետ համաձայն չէ նաև Պեկինը։ Սլովակիայի վարչապետը փաստացի մեղադրել է նաև արևմտյան երկրներին Ուկրաինայում բռնկված պատերազմի համար։
Ֆիցոն ասել է, որ աջակցում է Ուկրաինային մարդասիրական և տնտեսական օգնությանը և հայտարարել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության ցանկալիության մասին, սակայն դեմ է լինելու Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ բացատրելով, որ դա կարող է հանգեցնել «երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման»:
Վարչապետն ասել է, որ քանի դեռ ինքը մնում է Սլովակիայի վարչապետը, դեմ է լինելու Ուկրաինայի՝ դաշինքին անդամակցելուն։ «Ուկրաինան կարող է լինել ԵՄ-ի մաս, բայց ընդհանրապես չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ»,- ընդգծել է Ռոբերտ Ֆիցոն։

«Բա տենց մարդու արձանը չարժե՞ ոսկուց ձուլել ու բոլոր քաղաքներում դնել». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
1311:24
«Ընդդիմության կողմից միասնական պայքար կտեսնե՞նք Տիգրանաշենի մասով»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
4910:36
«Վարդան Ղուկասյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, թե՞ ոչ». Լիլիթ Ստեփանյանը՝ Ռուբեն Մխիթարյանին
4610:30
«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին
9810:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4310:00
«Զինծառայողներն իրենց պետք են միայն շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար»․ Տիգրան Աբրահամյան
5509:48
«ՀԱՊԿ-ին մտահոգում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»․ Մասադիկով
10309:43
«ԱԺ 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան»․ Աննա Գրիգորյան
6409:24