Մեկնարկել է «Մանկական Եվրոտեսիլ 2024»-ի քվեարկությունը

8523
Շաբաթ, 16 նոյեմբերի, 2024 թ., 12:24
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ 2024»-ում ներկայացնող Լեոյի օգտին հնարավոր է քվեարկել աշխարհի ցանկացած կետից, այդ թվում՝ Հայաստանից։ Քվեարկությունը մեկնարկել է Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի լույս 16-ի կեսգիշերին և կտևի մինչև շոուի սկիզբը՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 16-ը, ժամը 21:00, այնուհետև կվերաբացվի ևս 15 րոպեով շոուի ընթացքում՝ վերջին ելույթից անմիջապես հետո։ Քվեարկությունն անվճար է։
Լեոն ելույթ կունենա 4-րդ համարի ներքո։ Նրա օգտին քվեարկելու համար.
* այցելեք jesc.tv կայք,
* դիտեք բոլոր ելույթների նախադիտումները ամբողջությամբ,
* անվճար քվեարկեք Հայաստանը ներկայացնող Լեոյի և ձեր նախընտրած երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):
Աղբյուրը` Առաջին ալիք

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
133Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
33425.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35724.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70820.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157730.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160528.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
800323.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
296202.09.2026, 20:06