ՊՆ-ից պարզաբանում են՝ ինչու հայտնի ըմբիշներին չեն ընդգրկել աշխարհի բանակային առաջնությանը

«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային խորհրդի կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն հավաքական թիմը, որը ներկայացնելու է ՀՀ ԶՈՒ-ն»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության ֆիզպատրաստության բաժնի սպորտ-մասսայական աշխատանքների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Արման Դավթյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «մեծ աղմուկ բարձրացավ մեր լավագույն ըմբիշների՝ ըմբշամարտի աշխարհի բանակային առաջնությանը չմասնակցելու վերաբերյալ, ինչպե՞ս է ընտրվել կազմը և ինչո՞ւ չեն ընտրվել նրանք, ովքեր պոտենցիալ մեդալակիր կարող էին լինել»: «Այլ մարզիկների մրցաշարին ներգրավվելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- նշեց Դավթյանը՝ հավելելով, որ առաջնությանը ներկայացող ՀՀ ԶՈՒ հավաքական թիմում ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես հանդիսանում են բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ և կարող են ձեռք բերել մեդալներ:

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
103Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
139127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
49527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
140027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
148226.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
57724.10.2026, 19:54