«Ո՞վ է եղել այն «խելացին», որ որոշել է հյուրընկալել երկրորդական այս մրցաշարը․ ի՞նչ շահ ունի»․ Արսեն Ջուլֆալակյան
![]() 954 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 21:24 ԱԺ նախկին պատգամավոր, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Զինվորականների 2024թ․ ըմբշամարտի աշխարհի առաջնության մասին և ոչ միայն. Նախաբան Երբ ցանկացած ոլորտի լավագույն ներկայացուցիչները (բանակ, գիտություն, սպորտ, մշակույթ, արվեստ...), ազգակործան պատուհասի և նրա խմբակի անդամների ձեռքն են սեղմում, երջանիկ ժպիտով հետները նկարվում ու տարբեր պարգևներ ստանում՝ մոռանալով Արցախի դավաճանական հանձնումը, հազարավոր զոհերի ուրացումը, Հայոց պատմության պղծումը, ամեն հայկականի մերժումը, կարծում են, որ երբ հերթը իրենց հասնի, խնայվելո՞ւ են: Վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, իր ընտանիքով հանադերձ, վաղուց ապացուցել է, որ ոչ մի կարմիր գիծ չունի, ոչ մի սրբություն, ոչ մի արժեք: Գերնպատակը ցանկացած գնով իշխանություն պահելն է՝ աղետը շարունակելու և ավարտին հասցնելու համար: Բուն թեմա Հանրությունը զարմացել է, թե ինչու թույլ չի տրվել, որ Հայաստանի ըմբշամարտի հավաքանը լավագույն կազմով մասնակցի վերոնշյալ ստուգատեսին: Նախ նշեմ, որ մրցաշարը չի պատկանում Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիային (UWW), մասնավոր կազմակերպության միջոցառում է: Պետք է պարզել, թե ով է եղել այն խելացին, որ որոշել է դիմել՝ հյուրընկալելու երկրորդական այս մրցաշարը: Ի՞նչ անձնական շահ է ունեցել, ի՞նչ հաշվարկներ և հեռու գնացող նպատակներ: Պետք է ստուգել, թե ով է շահել մրցումների անցկացման տենդերը և ինչքան գումար է դուրս գրվել պետբյուջեից։ (Ունեցածս տվյալներով՝ նման մրցաշարի համար նախադեպը չունեցող գումար): Ի՞նչ կապ ունեն շահողները ՔՊ վերնախավի հետ... Մրցումներն արդեն սկսվում են, և ոչ մի իմաստ էլ բարձրացված աղմուկը չի ունենալու: Հեղինակն էլ հասնելու է իր նպատակին. մեծարելու է այն պետությունների մարզիկներին, որոնց անձամբ համակրում է, և ևս մեկ անգամ փորձելու է համոզել հայերին, որ չի կարելի որևէ ոլորտում լինել լավագույնը: Հայը պետք է լինի պարտված, ենթակա, գլխիկոր և մտածի միայն փորի և ժամանցի մասին: Ժամանցն էլ կապահովեն աշխարհից հրավիրված տարբեր ոլորտի հյուրերը: Հ.գ.1 Մի քանի օրից տասը լավագույն մարզիկների և այլ ոլորտների տարին եզրափակող միջոցառումներն են լինելու: Կտեսնենք՝ քանիսն են արտահայտելու իրենց դժգոհությունը, անհամաձայնությունը, բողոքը տեղի ունեցող այլանդակությունների հանդեպ՝ բոյկոտելով դրանք: Հ.գ.2 Չգիտես ինչու, թիրախավորվել են ՊՆ-ն և Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան: Ըստ ձեզ, մի երկրում, որտեղ sms-ով մեկ օրում 6 բարձրաստիճան պաշտոնյա են գործից հանում (թեկուզ և կոլաբորացիոնիստների), ինչ որ Պապիկյան Սուրեն, Գիլոյան Կարեն կամ Անդրեասյան Ժաննայի կարծի՞քն են հարցնելու»: Աղբյուրը` Արսեն Ջուլֆալակյան |

Արցախցի Էրիկ Առստամյանը դարձել է բռնցքամարտի միջազգային մրցաշարի չեմպիոն
70Երեկ, 23:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի (տեսանյութ)
248Երեկ, 10:58
Միլանի ձմեռային Օլիմպիական խաղերն ավարտվեցին
214Երեկ, 00:00
Արթուր Ավետիսյանը՝ չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն
33421.02.2026, 22:48
Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում
63518.02.2026, 15:30
Կարինա Ակոպովայի և Նիկիտա Ռախմանինի ազատ ծրագիրը Միլանում (տեսանյութ)
79017.02.2026, 01:00
«Բավական չէ՞ օգտագործել Մխիթարյանի անունը». Հակոբ Բադալյան
77016.02.2026, 17:00
Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
90216.02.2026, 15:30
