Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը՝ ուղիղ միացմամբ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, որին մասնակցում է 24 երկիր։ Այն կանցկացվի նոյեմբերի 20-22-ը։
ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով, Ռազմական սպորտի միջազգային խորհուրդը (CISM) զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները:
Առաջնության անցկացումը ինչպես նաև Հայաստանը ներկայացնող մարզիկների ընտրությունը վերապահված է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իսկ ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է մրցաշարի անցկացմանը։
Առաջնությունում ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներն ուժերը կչափեն 10-ական քաշային կարգերում, կանանց պայքարում ևս 10 քաշային կարգեր կլինեն:
Հայաստանի Զինված ուժերի հավաքական թիմում ընդգրկված են հիմնականում մարզական վաշտի ժամկետային զինծառայողները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ այս առաջնությանն անդրադարձել էր ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը։ Նա հայտարարել էր, որ «նպատակային կերպով ՀՀ-ն ներակայացնող հավաքականում չեն ընդգրկվել բարձր պատրաստվածություն ունեցող մարզիկներ»։ Թուրքիայի ուժեղագույն մարզիկների հետ, ըստ Ղուկասյանի, կմրցեն համեմատաբար ցածր որակավորում ունեցող մարզիկներ՝ ապահովելով նրանց հաղթանակը և Թուրքիայի դրոշի բարձրացումը ՀՀ մայրաքաղաքում։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
106Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
139627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
49527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
140527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
148826.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
57724.10.2026, 19:54