«Հիանալի թիմ ենք հանել առաջնությանը մասնակցելու, հաղթում ենք և ապացուցում»․ Կարեն Գիլոյան

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունը Հայաստանի պաշտպանության նախարարությանը վստահել է Բանակային սպորտի համաշխարհային միությունը, նշանակում է, այս մրցույթն ամբողջովին իրենց տիրույթում է և իրենք են պատասխանատու: Ինչ կանոնակարգ է սահմանված՝ միայն իրենց իրավասության դաշտում է, իրենք են որոշում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու զինծառայության մեջ գտնվող ուժեղագույն մարզիկները չընդգրկվեցին այս առաջնությունում:
«Բանակային սպորտի համաշխարհային միության որոշումից ելնելով էլ բանակն է որոշում կազմը և փառք Աստծո, արդեն տեսնում ենք, ինչ վառ մասնակցություն են ունենում մեր մարզիկները:
Ուժեղագույն իրենց կազմը, գուցե, հենց սա էր, և սա էր, ըստ կանոնակարգի, թույլատրված կազմը, որով կարող էին մասնակցել: Էդպես իրենք են որոշել:
ԿԳՄՍՆ-ն այս առաջնությանը ուղղակի սատարում է, որպեսզի այն բարձր մակարդակով անցնի և ՀՀ-ի պատիվը բարձր պահենք աշխարհում:
Մնացած բոլոր հարցերի իրավասությունը ՊՆ դաշտում են, իրենք են որոշել կազմը, որը պետք է բարձր պահի ՀՀ պատիվը, և եզրափակչի 4 մասնակիցների արդյունքները դրա վկայությունն է, որ ճիշտ որոշում են կայացրել»,- նշեց Գիլոյանը՝ հավելելով՝ մենք հիանալի թիմ ենք հանել այս առաջնությանը մասնակցելու, մենք հաղթում ենք և ապացուցում, որ շատ ուժեղ ենք։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
106Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
21130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
139627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
49527.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
140527.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
148826.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
49125.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
57724.10.2026, 19:54