Առավոտյան ուժի մեջ կմտնի Իսրայելի ու Լիբանանի միջև հրադադարը
![]() 1370 Չորեքշաբթի, 27 նոյեմբերի, 2024 թ., 00:12 Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ նախքան Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 28-ը, «Հեզբոլլահի» հետ հրադադարի համաձայնագիր ձեռք բերելու համար։ Այս հայտնել էր The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ Կառավարության ղեկավարն ասել է, որ պատերազմը կավարտվի միայն բոլոր պատանդների վերադարձով։ Ըստ վարչապետի՝ Իսրայելին հաջողվել է հասնել «տպավորիչ արդյունքների» «Հեզբոլլահ»-ի դեմ պատերազմի ընթացքում, ոչնչացվել են զենքի մատակարարման ուղիները և շարժման ենթակառուցվածքների զգալի մասը. Նեթանյահուն հավելել է, որ իր հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել՝ ընդգծելով, որ Իրանի դեմ պայքարը շարունակվելու է։ Իսրայելի վարչապետն ասել է, որ կառավարության հաստատմանն է ներկայացրել Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը, որը մշակվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Նա ընդգծել է, որ Իսրայելը իրեն իրավունք է վերապահում ցանկացած առաջխաղացման դեպքում ռազմական պատասխան տալու լիակատար ազատություն, և ԱՄՆ-ն համաձայն է դրա հետ։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ համաձայնագրի ժամկետը կախված կլինի բացառապես նրանից, թե ինչ է կատարվում Լիբանանում։ «Եվ մեզ վրա հարձակվելու ցանկացած փորձի մենք կոշտ ենք պատասխանելու»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ Իսրայելը կունենա ռազմական գործողությունների լիակատար ազատություն, այդ թվում՝ Լիբանանում։ Ըստ Նեթանյահուի՝ ինքը որոշել է համաձայնության գալ «Հեզբոլլահ»-ի հետ մի քանի պատճառներով՝ իրագործած նպատակներ, «Հեզբոլլահ»-ի լուրջ թուլացում, Իսրայելին զենքի և զինամթերքի մատակարարման ընդհատումներ և այն փաստը, որ Իսրայելը կարողացավ «Հեզբոլլահ»-ը կտրել «ՀԱՄԱՍ»-ից: Իսրայելի նախարարների կաբինետը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը, հայտնում է The Jerusalem Post-ը։ Այն ուժի մեջ կմտնի չորեքշաբթի՝ նոյեմբերի 27-ի առավոտյան ժամը 10-ին: |

«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
9017:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
8516:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
12216:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
11015:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
9814:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
10414:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
21814:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
24214:12
