Թբիլիսիում շարունակվում է հակակառավարական հանրահավաքը, Ռուսթավելի պողոտան փակ է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Թբիլիսիում շարունակվում է հակակառավարական հանրահավաքը. հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ փակելով Ռուսթավելի պողոտան, որտեղ գտնվում է Վրաստանի խորհրդարանի շենքը։ Ժամանակ առ ժամանակ լսվում են ճայթռուկների պայթյունների ձայներ: Ցուցարարները պարզել են Վրաստանի և Եվրոմիության դրոշները, ինչպես նաև կառավարության հրաժարականը և կրկնակի խորհրդարանական ընտրությունների անցկացումը պահանջող պաստառներ։ Հանրահավաքին նախորդած ուսանողական երթը նույնպես շարժվել է դեպի խորհրդարանի շենք։
Խորհրդարանից դուրս ուժեղացված ոստիկանական ուժեր կան, որոնք հսկում են ինչպես շենքը, այնպես էլ դրա շրջակայքը։ Ներկա պահին ոստիկանների հետ բախումներ չկան, տարածքում հատուկջոկատայիններ կամ ծանր տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, չեն երևում:
Հիշեցնենք, որ բողոքի նոր ալիքը Վրաստանում սկսվեց նոյեմբերի 28-ին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության որոշման մասին՝ չբանակցել ԵՄ-ին անդամակցելու մասին մինչև 2028 թվականը և հրաժարվել ԵՄ-ից ստացվող բյուջետային բոլոր դրամաշնորհներից։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
5702:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8000:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
9200:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
84Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
199Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
90Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
91Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
82Երեկ, 22:36