Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի բողոքարկման հարցը նոր փուլ է մտել: «ԱրմԼուր»-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը հայտնել է, որ դատավորի ընտրությունն արդեն եղել է՝ ազգությամբ ֆրանսիացի:
«Մենք սպասում ենք, որ նաև UWW-ն համաձայնությունը տա, մենք բողոքարկման բան չունենք դատավորի դեմ: Եթե նրանք էլ համաձայն լինեն դատավորի ընտրության հետ և հաստատվի, դատավորը կսկսի աշխատել»,- նշել է Ալեքսանյանը և կարծիք հայտնել, որ մինչև այս տարվա վերջ դատավորի ընտրության հարցը կլուծվի և 2025-ին կսկսեն աշխատել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ընթացող Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Փարիզում ասել էր, որ կբողոքարկի եզրափակիչ հանդիպումը։ Նա դժգոհ է արարդար դատավարությունից, որն իրեն զրկել է ոսկուց:

Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
109518.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
110016.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
65815.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
71114.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
75213.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
189211.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
89410.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
103008.09.2026, 21:24