Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել Եմենին. #Al Masirah

Եմենում իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն ինը մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Եմենի Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների կողմից վերահսկվող Al Masirah հեռուստաալիքը։
Ըստ աղբյուրի՝ Էս Սալիֆ նավահանգստում ավիահարվածի ժամանակ յոթ մարդ է զոհվել։ Եվս երկուսը զոհվել են Ալ Հոդեյդա նահանգի Ռաս Իսա շրջանում նավթային օբյեկտի վրա ավիահարվածների հետևանքով։
Ավելի վաղ նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ ռմբակոծվել են Սանայում գտնվող երկու կենտրոնական էլեկտրակայաններ։
Ըստ իսրայելական բանակի մամուլի ծառայության՝ «Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել հութի ահաբեկչական ռեժիմին պատկանող ռազմական օբյեկտներին՝ Եմենի արևմտյան ափին և նրա տարածքի խորքերում»։
Հիշեցնենք, որ իսրայելացի զինվորականները հայտարարել էին, որ որսացել են Եմենից արձակված հրթիռ։ Իսրայելը բազմիցս զգուշացրել էր, որ մտադիր չէ անպատասխան թողնել իր տարածքի շարունակվող գնդակոծությունները։

«ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի նկատմամբ»․ Ռուբիո
110:36
Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն. «Փաստ»
4309:30
Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»
3709:18
Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»
5209:12
Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների․ «Հրապարակ»
5809:06
«Ասում են՝ սպորտը քաղաքականության հետ կապ չունի․ այն էլ ոնց կապ ունի»․ Ոսկան Սարգսյան
10303:06
«Վարչական շրջանների աշխատակազմերը քաղաքական հիվանդ համակարգի մնացորդ են»․ Արեգ Սավգուլյան
9901:06
«Գյումրիում լարված իրավիճակ է»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
12800:06