Օրբանը մերժել է երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև Թրամփի երդմնակալությունը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ առաջնորդներին ասել է, որ մտադիր է սպասել մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունը՝ նախքան Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները երկարաձգելու որոշումը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
ԵՄ-ն ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15 փաթեթ, որոնք պետք է երկարաձգվեն վեց ամիսը մեկ։ Հաջորդ նման ընթացակարգը նախատեսվում է հունվարի 31-ին՝ Թրամփի երդմնակալությունից 11 օր հետո։
Երկարաձգման համար անհրաժեշտ է 27 մասնակից-երկրների միաձայն աջակցությունը, ինչը Օրբանին հնարավորություն է տալիս վետո դնել, գրում է թերթը։
Հինգշաբթի կայացած ԵՄ մեկօրյա գագաթնաժողովի ավարտին Օրբանն իր գործընկերներին ասել էր, որ պատրաստ չէ երկարաձգել պատժամիջոցները, նշում են աղբյուրները:
Հիշեցնենք, որ նախկինում Օրբանն ընդգծել էր, որ Եվրամիությունը պետք է վերանայի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, որոնք խաթարում են Եվրոպայի մրցունակությունն ու խթանում էներգակիրների գների աճը։

«Ում է ձեռնտու նման իրավիճակը». Մանուել Մանուկյան
8702:12
«Ագրեսիվ բռնապետի ուղիղ խոստովանություն». Տաթևիկ Հայրապետյան
134Երեկ, 18:18
«ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում «արագ հաղթանակի» ռազմավարություն է մշակում»․ #Bloomberg
212Երեկ, 17:55
«Կարող ա էսօր էլ ա Ադրբեջանի զորամասից մարդ փախել, ամեն անգամ մեր բնակչությանն ասե՞նք՝ վայ, տեսեք․․․»․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
146Երեկ, 17:18
«Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հանրաքվեն է»․ Գևորգ Դանիելյան
118Երեկ, 17:12
«Մեր գերլեգիտիմ և ուլտրա-ինքնիշխան վիժվածքն ինչ հեքիաթ ասես՝ պատմեց»․ Արթուր Դանիելյան
108Երեկ, 16:54
«Մայր Աթոռը միջազգային քրիստոնեական շրջանակների համար շարունակում է մնալ Հայաստանի առանցքային հոգևոր ինստիտուտը»․ Սուրեն Սուրենյանց
94Երեկ, 16:36
«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի
191Երեկ, 16:00