«ՀՖՖ-ն անցավ «Նոայի» կողմն ու ինձ որակազրկեց». Արթուր Սողոմոնյան

«Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում «Փյունիկ» Ֆ/Ա-ի՝ շուտով արդեն նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանը պատասխանեց հարցին, թե ինչու է ՀՖՖ ֆեդերացիան իրեն որակազրկել մեկ տարով. «Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն ինձ համար գլխավոր նպատակ է։ Ու այս տարի մեր ակումբի դեմ ագրեսիան շարունակվեց նաև այդ ուղղությամբ։ «Նոան» սկսեց հավաքագրել իր ակադեմիան, ու մեր երեխաներից ոմանք տեղափոխվեցին այդ ակումբ։ Այն օրենքը, ըստ որի՝ փոխհատուցում է հատկացվում ակումբին պատանի ֆուտբոլիստների համար, շատ թույլ է։ Ես պատանի ֆուտբոլիստի վրա տարեկան ավելի մեծ գումարներ եմ ծախսում, քան, ըստ ֆեդերացիայի օրենքի, տասը տարվա համար փոխհատուցում է սահմանված։ Ես փորձեցի այս ամենի դեմն առնել, բայց ՀՖՖ-ն անցավ «Նոայի» կողմն ու ինձ որակազրկեց։ Շատ վտանգավոր է, երբ երեխան սկսում է հասկանալ, որ ով փող ունի, ամեն ինչ կարող է անել։ ՀՖՖ-ն քանդում է հայկական ֆուտբոլը, այլ ձև չեմ կարող մեկնաբանել իրենց քայլերը: ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարները չգիտեն, թե ինչ բան է ինքնասիրությունը։ Կպել են իրենց աթոռներին ու երկրպագուների հետ չեն էլ ուզում հանդիպել»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
74Երեկ, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
106027.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
38327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
109027.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
121426.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52524.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54724.10.2026, 14:12