Վրաստանում ցուցարարներն, ի նշան բողոքի, միասնության շղթա են կազմում

Ուղիղ մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց մինչև 2028թ. եվրոինտեգրման դադարեցման մասին, երկրի բոլոր խոշոր քաղաքներում ձևավորվել է «Միասնության շղթա»։

Ակցիային միացել են, մասնավորապես, երկրի բոլոր հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, գործարարներ, մշակութային ոլորտի ներկայացուցիչներ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսի ժամանած՝ Եվրոխորհրդարանի պատգամավորները՝ Միխալ Վավրիկևիչը (Լեհաստան) և Դաինյուս Ժալիմասը (Լիտվա)։
«Միասնության շղթային» մասնակցում են նաև վրացի էմիգրանտները։ Հավաքները կազմակերպվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի 40 քաղաքներում։
Բողոքի նախօրեին Միացյալ Նահանգները հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու որոշման մասին։ Նրան մեղադրում են «Վրաստանի ժողովրդավարական և եվրատլանտյան ապագան խաթարելու մեջ՝ Ռուսաստանի Դաշնությանը հաճոյանալու համար»։
Վաղը՝ դեկտեմբերի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է անցկացնել նոր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը։ Ներկայիս նախագահը, ընդդիմությունը և երկրի որոշ միջազգային գործընկերներ չեն ճանաչում նոր խորհրդարանի և նախագահի լեգիտիմությունը։ Հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը հայտարարել է, որ Զուրաբիշվիլին երկրի միակ լեգիտիմ առաջնորդն է և նրան հրավիրել է Դոնալդ Թրամփի երդմնակալությանը 2025 թվականի հունվարի 20-ին։

«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
902:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
4900:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
107Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
113Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
87Երեկ, 20:00
Ընկերոջը հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդը ձերբակալվել է
99Երեկ, 18:12
«Մակրոնների ժողովրդավար դիմակների տակ թաքնված է անհանդուրժող բռնապետը»․ Սերգեյ Սարգսյան
106Երեկ, 16:06
«Կալանավայրում երբեմն իրականանում են երազանքներդ»․ Անդրանիկ Թևանյան
106Երեկ, 15:12