Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփում է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքակամը լավագույն թիմ է ճանաչվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում:
Հունիսի 1-ից 14-ը Հնդկաստանում անցկացված շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում գրոսմայստեր Էմին Օհանյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձան փոխչեմպիոններ:
Հունիսի 20-ից 28-ը Հունաստանում անցկացված շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունում Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն:
?? Թիմի անդամներն էին՝
ՄԳ Էմին Օհանյան
ՄՎ Արսեն Դավթյան
ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
ՖՎ Էրիկ Գասպարյան
ՖՎ Բենիկ Ագասարով
Հուլիսի 19-ից 28-ը Հայաստանում անցկացված Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Օգոստոսի 17-ից 18-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունում ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձավ մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:
Օգոստոսի 19-ից 20-ը Չեխիայում անցկացված Եվրոպայի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում Սոնա Կրկյաշարյանը դարձավ մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների չեմպիոն:
Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայում անցկացված շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձավ մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը դարձավ մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, իսկ վարպետի թեկնածու Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայում անցկացված շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները, իսկ կանանց հավաքականը՝ 3-6-րդ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Աննա Սարգսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա դարձան բրոնզե մեդալակիրներ:
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճեց աշխարհի գավաթի ուղեգիր:
Հայաստանի շախմատի ֆեդերացիան սիրով շնորհավորում է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Մաղթում ենք, որ 2025 թվականը լինի հաջողությունների և նոր ձեռքբերումների տարի:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6820:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
104727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
107727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
120326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54524.10.2026, 14:12