Ադրբեջանը կփոխի ռուսաստանցիների` երկրում մնալու կանոնները

Ադրբեջանը շուտով կփոխի երկրում ռուսաստանցիների գտնվելու կանոնները. այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Նա նշել է, որ ադրբեջանական կողմը ժամանակավոր կեցության և միգրացիայի հարցերում «կբխի հավասարության և փոխադարձության սկզբունքներից»։ Հաջիզադեն հավելել է, որ փոփոխություններ կկատարվեն առաջիկա օրերին։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնների փոփոխության պատճառով։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 26-ին հայտարարել է Ռուսաստանում օտարերկրացիների գտնվելու կանոնների փոփոխության մասին։ Հունվարի 1-ից առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրացիները տարվա ընթացքում կկարողանան Ռուսաստանում մնալ ընդհանուր առմամբ մինչև 90 օր։ Մինչ այդ նման օտարերկրացիները կարող էին երկրում լինել ընդհանուր առմամբ 90 օր՝ 6 ամսվա ընթացքում:

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
521:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
6221:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
6720:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
6220:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
6819:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
16919:30
Զելենսկին հայտարարել է ՌԴ բանակի ռեկորդային կորուստների և Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
7619:12
Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին
7419:00