Պակիստանն ու Աֆղանստանը պատերազմի շեմին են. BILD

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Պակիստանն ու Աֆղանստանը հարվածներ են փոխանակում սահմանին։ Առնվազն 46 մարդ է զոհվել դեկտեմբերի 24-ին Աֆղանստանի արևելքում Պակիստանի ավիահարվածների հետևանքով։ Պակիստանը հայտարարել է, որ հարձակումների թիրախ են դարձել պակիստանյան թալիբ «ահաբեկիչների թաքստոցները»: Աֆղանստանի ղեկավարության տվյալներով՝ 46 զոհերի մեծ մասը կանայք ու երեխաներ են եղել, գրում է BILD-ը։ Ի պատասխան՝ աֆղանական թալիբները ռազմական տեխնիկա և 15000 զինվոր են տեղակայել սահմանին (ըստ բրիտանական լրատվամիջոցների): Այնուհետև աֆղանները հարձակվել և ոչնչացրել են Պակիստանի «մի քանի» դիրքեր վիճելի սահմանին։ Այնտեղ բախումները շարունակվում են։
Թալիբանի պաշտոնյաները բրիտանական Telegraph թերթին ասել են, որ իրենք պատրաստ են հակամարտության հետագա սրման։ «Մեզ չի հետաքրքրում, եթե նրանք միջուկային ռումբ ունենան, մենք հավատ ունենք և գիտենք, որ Աստված մեզ հետ է», - ասել է թալիբների բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Պակիստանի ղեկավարները նույնպես չեն ցանկանում տեղի տալ: Կառավարությունը մեղադրում է աֆղանական թալիբներին պակիստանցի գրոհայիններին ապաստարան տրամադրելու մեջ։ Խոսքն առաջին հերթին «Թեհրիկ- է Թալիբան Պակիստան» (TTP) խմբավորման մասին է, որին, ըստ որոշ տեղեկությունների, զենք են մատակարարում աֆղանական թալիբները։ TTP-ն ավերածություններ է գործում Պակիստանում. Միայն 2024 թվականին Պակիստանի անվտանգության ուժերի վրա իրականացված 444 հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 685 մարդ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին զեկույցի համաձայն՝ Աֆղանստանում թաքնված է TTP-ի՝ մինչև 6500 զինյալ։ «Թալիբանը» TTP-ին ահաբեկչական խմբավորում չի համարում»,- ասվում է զեկույցում։ Իշխանությունը զավթելուց հետո նրանք բանտերից ազատեցին գրոհայիններին։

«Հերիք է ժողովրդին խաբեք չեղած խաղաղությամբ». Ոսկան Սարգսյան
1716:12
«Նիկոլյան Հայաստանի մեծահարուստ մուրացկանների խրախճանքը՝ «ժանտախտի» ժամանակ»․ Աննա Կոստանյան
3615:54
«Մարդիկ լացելով զանգել են ինձ»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6414:42
Ճապոնիայում թայֆունի պատճառով ավելի քան 1,6 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել (տեսանյութ)
14414:30
«Երեխաները պետք է ճանաչեն մեր հերոսներին»․ Կարեն Հովհաննիսյան (տեսանյութ)
6614:24
«Կարելի էր, չէ՞, գոնե Եռաբլուրում շինարարություն անողներին հսկել»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
6814:00
«Սեպտեմբերի 21-ի խորհուրդը մեզ հուշում է մեկ ճշմարտություն՝ երբեք չհանդուրժել ուրացումը». Սուրեն Սուրենյանց
5513:42
«Կարո՞ղ է մարդ միաժամանակ համ խիղճ ունենալ, համ էլ Հայաստանի անկախությունը շնորհավորել»․ Արթուր Դանիելյան
6813:36