Meta-ն հայտարարել է փաստերի ստուգումը վերացնելու մասին

Երեքշաբթի օրը Meta-ն, որին պատկանում են Facebook-ը և Instagram-ը, հայտարարել է իր բովանդակության մոդերատորության քաղաքականության մեջ փոփոխությունների մասին, որոնք փաստացիորեն կդադարեցնեն փաստերի ստուգման երկարամյա ծրագիրը:
Այժմ երրորդ կողմի ընկերությունների փոխարեն սոցցանցերում փաստերը կստուգեն իրենք՝ օգտատերերը՝ նրանք հնարավորություն կունենան գրառումներ թողնել կեղծ տեղեկություններ պարունակող հաղորդագրությունների մասին։ Այս մոտեցումն արդեն կիրառվում է Իլոն Մասքի X սոցիալական ցանցի կողմից։
«Ժամանակն է վերադառնալ մեր արմատներին, երբ խոսքը վերաբերում է արտահայտվելու ազատությանը»,- երեքշաբթի ասել է Meta-ի գործադիր տնօրեն Մարք Ցուկերբերգը՝ հավելելով, որ փաստերի ստուգման ներկայիս գործելակերպը հանգեցրել է «չափազանց շատ սխալների և չափազանց մեծ գրաքննության»:
Ձեռնարկատերը խոստովանել է, որ այս որոշման հետևանքով սոցիալական ցանցում ավելի շատ «վատ բաներ» կլինեն։ «Դա փոխզիջում է»,- ասել է նա: «Մենք ավելի քիչ վատ բաներ կորսանք, բայց նաև ավելի քիչ հավանական կլինի, որ սխալմամբ ջնջենք անմեղ մարդկանց հաղորդագրություններն ու հաշիվները»:
Ցուկերբերգի ընկերությունը փաստերի ստուգման համակարգը ներդրել է 2016 թվականին՝ Դոնալդ Թրամփի՝ նախագահ ընտրվելուց հետո։ Այն ժամանակ Facebook-ը քննադատվում էր չստուգված ապատեղեկատվության տարածման համար, այդ թվում՝ օտարերկրյա կառավարական հաշիվներից: Սոցցանցերի փաստերի ստուգումն իրականացվել է The Associated Press-ի, ABC News-ի և երրորդ կողմի այլ ընկերությունների կողմից:
The New York Times-ը ենթադրում է, որ փաստերի ստուգումից հրաժարվելը դրականորեն կողջունի Դոնալդ Թրամփի գլխավորած նոր վարչակազմը։ Նորընտիր նախագահը բազմիցս քննադատել է Ցուկերբերգին, որ փաստերի ստուգման համակարգը կողմնակալ է գնահատում պահպանողական մտածողությամբ օգտատերերի գրառումները։
Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Meta-ն մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Թրամփի երդմնակալությանը, որը տեղի կունենա հունվարի 20-ին։

Գերմանացի բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին
115:30
«Հարկերը, տուրքերը բարձրացել են, որ ամիսը 1,5 մլն դրամով գրատախտակի գնան»․ Վահե Գրիգորյան
3214:48
«Կարևոր նախագիծ է, սակայն այս տեսքով օրինագիծը խիստ սահմանափակ հնարավորություններ է ստեղծում»․ Հայկ Խանումյան
4914:18
«Սա համակարգային խնդիր է»․ Քրիստինա Վարդանյան
6312:30
«Իմ անձնական օդանավն է. պատահաբար իմացա, որ պապս է ժառանգություն թողել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7312:18
Իրանում լայնածավալ վարժանքներ են սկսվել (տեսանյութ)
15312:12
«Հարցը բարձրացնելու պահից ստուգումներ պետք է լինեին բոլոր կետերում»․ Արուսյակ Հոխիկյան
7511:36
«Ադրբեջանը դիրք է ամրացրել նաև Այգեպարի մոտակայքում»․ Դավիթ Գալստյան (լուսանկար)
8509:36