Սիրիայի նոր իշխանությունը խոստանում է անվճար կրթություն և նախագահի աստվածացման վերացում

Սիրիայի նոր իշխանությունները ձգտում են երկրում կրթությունը դարձնել անվճար այս մասին հայտարարել է անցումային կառավարության կրթության նախարար Նազիր ալ Քադիրին կատարյան Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Կառավարությունը պարտավորվել է կրթությունն անվճար դարձնել. դա յուրաքանչյուր սիրիացու իրավունքն է: Մենք աշխատում ենք նոր կրթական նախագծի վրա, որը համապատասխանում է սիրիացի ժողովրդի նկրտումներին»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ Սիրիայում 350 հազար ուսուցիչ կա։ «Սիրիացի ուսուցչի ամսական աշխատավարձն ընդամենը 20 դոլար է։ Քայլեր են ձեռնարկվում այն ավելացնելու ուղղությամբ»,- ասել է նա։
Ալ-Քադիրին նաև ասել է, որ Սիրիայի նոր կրթական ծրագրերը տարբերվելու են նրանով, որ չեն ներառի երկրի ղեկավարի աստվածացում. «Քննարկվող նոր կրթական ծրագրերում ղեկավարի աստվածացում տեղ չունի»։
Ըստ նրա՝ «ազգային կրթությունն ուղղված էր «Բաաս» կուսակցության նպատակներին ու գաղափարներին ծառայելուն։ «Մենք կրթական ծրագրերում անհրաժեշտ փոփոխություններ կանենք՝ ազատվելու համար Սիրիան ավերած ու նրա զարգացումը հետ մղած ռեժիմի ժառանգությունից: Մենք ժառանգել ենք 20 հազար դպրոց, որոնց կեսը ամբողջությամբ կամ մասնակի ավերվել է։ Իսկ որոշ դպրոցներ, որոնք պիտանի են ուսման համար, պետք է վերանորոգվեն»,- ասել է նա:

«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
86Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
71Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
81Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
95Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
145Երեկ, 21:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
143Երեկ, 21:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
88Երեկ, 20:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
77Երեկ, 20:12