Բայդենը Գազայում հրադադարի վերաբերյալ ուղերձ է տարածել

Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլը կտևի վեց շաբաթ, որի ընթացքում կսկսվի պատանդների ազատ արձակման և անկլավից իսրայելական զորքերի դուրսբերման գործընթացը։ Այս մասին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է հատուկ ուղերձի ժամանակ։
«Առաջին փուլը կտևի վեց շաբաթ: Այն ներառում է ամբողջական և վերջնական զինադադար, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայի բոլոր բնակեցված շրջաններից և մի շարք պատանդների ազատ արձակում ՀԱՄԱՍ-ի կողմից՝ ներառյալ կանայք, ծերերը և վիրավորները»,- ասել է Բայդենը:
Ըստ Բայդենի, երկրորդ փուլը ներառում է բոլոր պատանդների ազատման և զորքերի դուրսբերման գործընթացի ավարտը, իսկ երրորդ փուլի իրականացման ընթացքում զոհված պատանդների աճյունները կվերադարձվեն իրենց ընտանիքներին, որից հետո կսկսվի անկլավի վերականգնման գործընթացը։ Հրադադարը կգործի բոլոր երեք փուլերում։

«Փաշինյանը փորձում է ողջ պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա»․ Սուրեն Սուրենյանց
4012:42
«Շարունակիր լուրջ դեմքով կոշիկներդ վաքսել»․ Արմեն Հովասափյան
4112:30
«Փաշինյան Նիկոլը գնում է Խրուշչովի հետքերո՞վ»․ Կարեն Հեքիմյան
5212:00
«Հայաստանը դե ֆակտո արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
10610:30
«Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք»․ Նարեկ Կարապետյան
7210:24
«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 11-ին կարող են որոշում կայացնել Հայաստանի անդամակցության հարցի վերաբերյալ»․ Մասադիկով
11410:18
Սեդրակ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց 2 ամսով (տեսանյութ)
7110:12
Դատարանը հրապարակում է Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (տեսանյութ)
6310:00