Իսրայելն ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալների

Իսրայելն ազատ է արձակել 90 պաղեստինցի բանտարկյալներից բաղկացած առաջին խմբին՝ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում, գրում է Times of Israel-ը՝ հղում կատարելով Իսրայելի բանտերի ծառայությանը։
Ազատ արձակվածների ցուցակում կա 69 կին և մեկ անչափահաս։ Բացի այդ, բանտից ազատ են արձակվել 12 տղամարդ և մինչև 18 տարեկան ութ երիտասարդ։ Այս անձինք նախկինում դատապարտվել էին Իսրայելի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար:
ՀԱՄԱՍ-Իսրայել գործարքի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն փետրվարի սկզբին, Al Jazeera-ին հայտնել է Քաթարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնության էին եկել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ։
Իսրայելը հայտնել էր, որ հրադադարն ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի տրամադրել պատանդների ցուցակը։
Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը տեղեկացրել էր, որ ստացել են պատանդների ցուցակը, որոնց ՀԱՄԱՍ շարժումը պետք է ազատ արձակի գործարքի առաջին փուլում։

Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
17202:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
9601:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
11900:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
11900:18
«Բազմաթիվ թմրամոլ և այլասերված կանայք աշխատանքի են ընդունվել նրա համար, որ հրապարակավ սատարել են այս ռեժիմին»․ Վարդուհի Սարգսյան
110Երեկ, 23:54
«Չգիտենք՝ ում ոտքերի տակ էր նա ընկնում, բայց հենց Ռուսաստանն էր, որ վերջ դրեց արյունահեղությանը»․ Զախարովա (տեսանյութ)
216Երեկ, 23:36
«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
101Երեկ, 22:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
123Երեկ, 22:18