Բայդենը ներում է շնորհել նրանց, որոնց Թրամփն սպառնում էր քրեական հետապնդմամբ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կանխարգելիչ կերպով ներում է շնորհել Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի անդամներին, որոնք հետաքննում են հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհը, հայտնում է Associated Press-ը։ Ներման արժանացածների թվում էին նաև Միացյալ շտաբի պետերի նախկին նախագահ գեներալ Մարկ Միլին և Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի նախկին տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
«Այդ ներումների շնորհումը չպետք է ընդունվի՝ որպես խոստովանություն, որ ինչ-որ մեկը կատարել է որևէ օրինազանցություն, ինչպես նաև չպետք է ընդունվի՝ որպես մեղքի ընդունում որևէ հանցագործության համար,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ,- մեր երկիրը պարտական է այս պետական ծառայողներին մեր երկրին անխոնջ նվիրումի համար»։
Ինչպես նշում է գործակալությունը, այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր «վրեժը» կանխելու համար։ Պաշտոնապես ներվածներին մեղադրանք չի առաջադրվել։
Ներվածների թվում են Միլին, ով Թրամփին անվանել է «ֆաշիստ», Ֆաուչին, ով հարուցել է հանրապետականների զայրույթը, քանի որ հրաժարվել է նրան սատարել հակաքովիդային միջոցները քննադատելուց հետո, նախկին հանրապետական քոնգրեսականներ Լիզ Չեյնին և Ադամ Քինզինգերը, ինչպես նաև Քափիթոլիումի և Քոլումբիայի շրջանի ոստիկանները, որոնք ցուցմունք են տվել հարձակման գործով, հայտնում է Associated Press-ը։
Իր նախընտրական հանրահավաքներում Թրամփը սպառնացել է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ի «ներքին թշնամիներին»: «Խենթ ֆանատիկոսները, որոնց մենք ունենք, ֆաշիստները, մարքսիստները, կոմունիստները, մարդիկ, որոնք իրականում ղեկավարում են երկիրը, ավելի վտանգավոր են, քան Ռուսաստանը, Չինաստանը և այլ երկրներ»,- ասել էր Թրամփը:
Ինչպես գրել է Politico-ն, հանրապետականի «թշնամիների ցուցակում» են եղել փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը, 44-րդ նախագահ Բարաք Օբաման, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, «Մեթա»-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը և այլք։

«Կա մի օբյեկտիվ ճշմարտություն, որն իշխանությունները փորձել են ամեն կերպ թաքցնել»․ Արա Պողոսյան
2809:48
Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսվում
3909:42
«Ռուս-ուկրաինական հակամարտությունը շատ շուտով կավարտվի»․ Թրամփ
8009:37
Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը․ «Հրապարակ»
3009:30
ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
5409:18
Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում․ «Ժողովուրդ»
6709:12
«Ալիևը երբեք խաղաղության չի գնալու». Արա Արայան
4609:06
«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
8903:06