«Ամոթ քեզ, Oaf Shitz». Իլոն Մասկը կրկին վիրավորել է Օլաֆ Շոլցին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հերթական անգամ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հասցեին: Պատճառը քաղաքական գործչի խոսքերն են՝ Մասկի կողմից Եվրոպայում «աջերին» աջակցելու մասին։
Մասկը համապատասխան գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Ամոթ քեզ, Օլաֆ Շոլց»,- գրել է Մասկը։
Այս կերպ նա մեկնաբանել է Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Շոլցի հայտարարությունը, թե միլիարդատիրոջ աջակցությունը Եվրոպայում «ծայրահեղ աջ» ուժերին անընդունելի է։
«Oaf» բառը անգլերենում թարգմանվում է՝ որպես «հիմար»: Միևնույն ժամանակ, «Shitz»-ը կարելի է բնութագրել՝ որպես հայհոյանք, թեև այն այլ կերպ է գրված։ Մասկը նույն կերպ խեղաթյուրել է Շոլցի անունը դեկտեմբերի վերջին՝ մեկնաբանելով Բեռլինի պնդումները Գերմանիայի գալիք ընտրություններին իր «միջամտության» մասին:
Մասկը վերջին ժամանակներս մի քանի կոշտ մեկնաբանություններ է հնչեցրել Շոլցի հասցեին։
Նոյեմբերի սկզբին, Գերմանիայի կոալիցիոն կառավարության փլուզման ֆոնին, գործարարը կանցլերին հիմար էր անվանել։
Մագդեբուրգի հարձակումից հետո Մասկը քաղաքական գործչին անվանել է «ոչ կոմպետենտ հիմար», որը պետք է «անհապաղ հրաժարական տա»։
Գործարարը բացահայտորեն աջակցում է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որն առաջացրել է Գերմանիայի այլ քաղաքական ուժերի քննադատությունը։
Հիշեցնենք, որ Մասկը գլխավորում էր ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE)։
Իլոն Մասկի վիրավորանքը` Օլաֆ ՇոլցինShame on Oaf Schitz! https://t.co/xtdW8D6FTo
— Elon Musk (@elonmusk) January 21, 2025

«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
7403:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
7402:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
9300:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
114Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
90Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
88Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
216Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
87Երեկ, 22:36