«ԱՄՆ-ն ստիպված կլինի ռեսուրսներ գնել Ռուսաստանից, Չինաստանից և Վենեսուելայից». Ջասթին Թրյուդո

ԱՄՆ-ն ստիպված կլինի ռեսուրսներ գնել Ռուսաստանից, Չինաստանից և Վենեսուելայից, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշի 25% մաքսատուրք սահմանել կանադական բոլոր ապրանքների համար։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Նախագահ Թրամփն ասել է, որ ցանկանում է Միացյալ Նահանգներին պարգևել «ոսկեդար», որը կպահանջի ավելի շատ պողպատ և ալյումին, ավելի կարևոր հանքանյութեր, ավելի հուսալի և մատչելի էներգիա: Կանադան ունի այս բոլոր ռեսուրսները, և մենք պատրաստ ենք աշխատել Միացյալ Նահանգների հետ «հյուսիսային Ամերիկայում բարեկեցիկ և ապահով տնտեսություն ստեղծելու համար: Այլընտրանքը կլինի Ռուսաստանից, Չինաստանից կամ Վենեսուելայից»,- զգուշացրել է Թրյուդոն:
Նա ընդգծել է, որ Կանադան ամեն դեպքում կարձագանքի մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը՝ հավելելով, որ «բոլոր տարբերակները սեղանին են»։
Ավելի վաղ Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը հայտարարել էր, որ Կանադան կդադարեցնի էլեկտրաէներգիայի և էներգիայի մատակարարումը Միացյալ Նահանգներին: Կանադան իր նավթի մոտ 60%-ն արտահանում է ԱՄՆ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի 85%-ը։
Հունվարի 20-ին Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է փետրվարի 1-ից 25% մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից բոլոր ապրանքների վրա։

Ֆրանսիայում փոթորկի պատճառով ավելի քան 160 հազար տնային տնտեսություն մնացել է առանց էլեկտրականության
1611:42
Մահացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին
4311:36
«Դատարանները հաստատել են, որ Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից»․ Արա Զոհրաբյան
5010:48
Դատարանը կարճել է Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հայցերով գործերի վարույթները
5810:04
Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
8309:00
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7607:36
«Պատմական մեծ արժեք ներկայացնող լուսանկարի պատմությունը». Վահան Թումասյան
11502:06
«Ինչի՞ն եք սպասում, որ այս մարդիկ ասֆալտի վրա մահանա՞ն». Անահիտ Սիմոնյան
11800:00