Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գրել էինք, որ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին է հավակնում վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվելու նոր ընտրությանը: Մեկ այլ աղբյուր պնդում է, որ իշխանությունը ողջ մարզական աշխարհն է որոշել հանձնել Հարությունյանի կուրացիային: Ոչ միայն այն պատճառով, որ այստեղ մեծ գումարներ են պտտվում, այլև, որպեսզի սպորտային հաջողությունները իշխանությունն իր օգտին ծառայեցնի:
Հարությունյանն առաջիկայում կարող է նաև այլ ֆեդերացիաների գործունեությունը համակարգել, այդ թվում՝ Ֆուտբոլի ֆեդերացիայինը:
Ըստ այդմ, մութ ամպեր են կուտակվում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի գլխին: Այժմ ՀՖՖ տարբեր օղակներում ստուգումներ են ընթանում, և տեղեկացանք, որ Մելիքբեկյանի կադրերից ոմանք հրաժեշտ են տալիս ոլորտին:
ՀՖՖ Մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի պետ Գեորգի Մաթևոսյանն է ազատվել զբաղեցրած պաշտոնից: Նա մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, սակայն մի քիչ մտածելուց հետո ասաց, որ իր հեռանալը կապ չունի Մելիքբեկյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունների հետ՝ ինքն այլ ոլորտում աշխատանքի է անցել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
6820:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
104727.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
37927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
107727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
120326.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
43725.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
52324.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
54524.10.2026, 14:12