«Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական ծանր աշխատանք է պահանջում»․ Ռուբիո

«Ուկրաինայի հակամարտությունը բարդ խնդիր է, որը պահանջում է դիվանագիտական ծանր աշխատանք»,- այս մասին ABC-ին ասել է ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ պատասխանելով պատերազմը դադարեցնելու՝ Թրամփի նախընտրական խոստման մասին հարցին:
Ռուբիոյի խոսքով՝ հակամարտությունը վնաս է հասցրել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Ռուսաստանին, նաև՝ Եվրոպայի կայունությանը։ «Այս խնդիրները լուծելու միակ ճանապարհը պրագմատիզմին վերադառնալն է, բայց պետք է նաև լրջությանը վերադառնալ, իսկ դա դիվանագիտական ծանր աշխատանք է։ ԱՄՆ-ն այստեղ դերակատարում ունի: Մենք աջակցել ենք Ուկրաինային, բայց այս հակամարտությունը պետք է ավարտվի»,- ասել է պետքարտուղարը։
Հիշեցնենք, որ 2023թ․ գարնանը Թրամփն ասել էր՝ վերընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում կարող է վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։

«Գյուղերում արագ-արագ ասֆալտ են փռում, որ ձայն հավաքեն՝ տապալելով ամբողջ բյուջեն և չլուծելով խնդիրները»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
1622:00
Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ «Աղոթքի նախաճաշ» միջոցառման պաշտոնական ընթրիքի ժամանակ (տեսանյութ)
5421:06
«ՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին»․ Ռուբեն Մելիքյան
5520:54
«Կսպասեն՝ աժիոտաժը կանցնի, հետո կիմանանք, որ «վծիխարյա» սրան հետ են տվել». Կոնստանտին Տեր-Նակալյան
6719:48
Շվեյցարիայի նախագահը տարեվերջին կլքի Դաշնային խորհուրդը
15219:00
«Սա շարունակվող կապիտուլյացիա է»․ Ոսկան Սարգսյան
7417:36
«Սա բավական է՝ եզրակացություն կազմելու ՀՀ ներքին և արտաքին անվտանգության, դրա ինստիտուտների իրական վիճակի մասին». Տիգրան Աբրահամյան
8017:12
«Այս իշխանությունների մոտ ոչ միայն զիջումներն են միակողմանի, այլև՝ խաղաղությունն ու դրա խնամքը»․ Լիաննա Գասպարյան
7916:42