«Հեզբոլլահ»-ը պահանջում է, որ Իսրայելը զորքերը դուրս բերի մինչև հունվարի 26-ը

Եթե Իսրայելը դուրս չբերի իր զորքերը լիբանանյան տարածքից մինչև կիրակի՝ հունվարի 26-ը, դա կլինի «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագրի լուրջ խախտում, հինգշաբթի հայտարարել է շարժումը։
««Հեզբոլլահ»-ը նախազգուշացրել է, որ զորքերի 60-օրյա դուրսբերման վերջնաժամկետի ցանկացած չկատարումը կդիտվի՝ որպես համաձայնագրի կոպտագույն խախտում և հետագա հարձակում Լիբանանի ինքնիշխանության վրա», - հաղորդում է LBCI-ն՝ վկայակոչելով «Հեզբոլլահ»ին: Շարժումը նաև կոչ է արել Լիբանանի կառավարությանը «ճնշել համաձայնագրի երաշխավոր երկրների վրա՝ ապահովելու իսրայելական զորքերի ժամանակին և ամբողջական դուրսբերումը լիբանանյան տարածքից, ինչը թույլ կտա լիբանանյան բանակին լիարժեք վերահսկողություն հաստատել և հեշտացնել տեղահանվածների վերադարձն իրենց տներ:
Իր հերթին, իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելը խնդրել է ԱՄՆ-ին, որը «Հեզբոլլահ»-ի հետ բանակցություններում միջնորդներից մեկն է և համաձայնագրի երաշխավորը, իրեն լրացուցիչ 30 օր ժամանակ տալ հարավային Լիբանանից իր զորքերը դուրս բերելու համար։
Բացի այդ, Իսրայելի կառավարությունը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, հայտարարել է, որ «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի համաձայնագիրը բավական արագ չի իրականացվում։

«Ընդվզեցուցիչ երևույթ, որը մեր անմիաբանության և անհեռատես քաղաքականության հետևանքն է»․ Արամ Ա (տեսանյութ)
7814:42
Մեգան Մարքլը հրապարակել է ընտանեկան առաջին տեսանյութը՝ Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո (տեսանյութ)
21812:48
«Մեռելոցին մի սահմանափակվեք միայն գերեզման այցելելով»․ Սամվել դպիր Գրիգորյան
11210:54
«Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան»․ Դավիթ Գալստյան
11710:18
«Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
10710:12
«Կառուցվում է Երևանի նոր կարևոր տրանսպորտային կապերից մեկը». Տիգրան Ավինյան
9609:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8308:18
«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան
14501:00