Պաղեստինը մերժում է Գազայի բնակիչների բռնի տեղահանման գաղափարը

Պաղեստինի ղեկավարությունը կտրականապես մերժում է ցանկացած ծրագիր կամ նախագիծ, որն ուղղված է պաղեստինցի ժողովրդին Գազայի հատվածից տեղահանելուն: Այս մասին ասվում է Պաղեստինի նախագահի վարչակազմի կոմյունիկեում։
«Պաղեստինի նախագահությունը կտրականապես մերժում և դատապարտում է ցանկացած ծրագիր կամ նախագիծ, որն ուղղված է պաղեստինցի ժողովրդին Գազայի հատվածից տեղահանելուն, ինչը կարմիր գծերի կոպտագույն խախտում է, որին մենք հետևողականորեն դեմ ենք եղել»,- ասվում է հայտարարության տեքստում:
«Մենք ընդգծում ենք, որ Պաղեստինի ժողովուրդը երբեք չի լքի իր հողը կամ իր սուրբ վայրերը, և թույլ չենք տա 1948 և 1967 թվականների աղետի (Ալ-Նակբա) կրկնությունը: Մեր ժողովուրդը կմնա անդրդվելի և չի լքի իր հայրենիքը»,- ընդգծվում է փաստաթղթում:
Պաղեստինցիները «Ալ-Նակբա» են կոչում 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայել պետության հռչակմանը հաջորդած իրադարձությունները, որոնք առաջացրել են պաղեստինցիների զանգվածային արտաքսում իրենց հողերից։ Բացի այդ, Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը, Արևմտյան ափը և Գազայի հատվածը 1967 թվականի վեցօրյա պատերազմից հետո:

«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2500:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
5900:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
58Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
147Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
74Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
59Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
67Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
67Երեկ, 22:18