Մոսկվայում թոշակառուն դատապարտվել է 8 տարվա ազատազրկման` բանակի և Պուտինի դեմ գրառումների պատճառով

Մոսկվացի 64-ամյա թոշակառուն բանակի մասին «ֆեյքերի» գործով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման VK-ում գրառումների պատճառով:
Այս մասին գրում են Mediazona-ն ու SOTAvision-ը։ Կոնստանտին Սելեզնևի նկատմամբ պատիժը կայացրել է Լեֆորտովոյի դատարանը։ Գործը փակվել է:
Կենսաթոշակառուի նկատմամբ հետապնդման պատճառ են դարձել VK-ի երկու հրապարակումները. առաջինում նա դիմել է գլխավոր դատախազին և հիշեցրել ռուս զինվորականների հանցագործությունները, այդ թվում՝ Բուչայում։ Երկրորդում նա դիմել է Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով «ահաբեկչական պետության առաջնորդ», գրում է Mediazona-ն։
Սելեզնևը կալանավորվել է 2023 թվականի հոկտեմբերին։ Խափանման միջոց ընտրելու դատական նիստին նա վատացել է և կորցրել գիտակցությունը։
Ավելի ուշ Սելեզնևն ասել է, որ քննչական մեկուսարանում փորձել են ճնշում գործադրել իր վրա։ 2024 թվականի վերջին իրավապաշտպաններն ահազանգել էին, որ տղամարդուն տեղավորել են գերբնակեցված խցում, որտեղ մահճակալների բացակայության պատճառով բանտարկյալները ստիպված են եղել հերթափոխով քնել։

«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
2922:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
6922:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
11021:55
Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր
10821:31
«Ռազմական էսկալացիան այս անգամ կհանգեցնի մեծաթիվ զոհերի ամերիկյան զինվորականների շրջանում». Արման Մելիքյան
7920:30
«Եթե համակարգիչը դանդաղել է, տաքանում է, ամենայն հավանականությամբ՝ վարակվել է Miner տեսակի Trojan վիրուսով». Սամվել Հայրապետյան
7020:12
«Քրեական բարքերի իսկական բում է. բռնության շղթան՝ խորհրդարանից մինչև փողոց». Սուրեն Սուրենյանց
7419:54
Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2026 թվականին նվազել է 24 միլիարդով. Bloomberg
18819:30