«Զելենսկին ցանկանում էր ՆԱՏՕ-ին անդամակցության հարցում աջակցություն ստանալ Սլովակիայից»․ Ֆիցո

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Facebook-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու երաշխիքներ ստանալ։ Խոսելով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում Զելենսկու հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին՝ Ֆիցոն նշել է. «Հանդիպումը դեռ չէր կայացել, բայց հանդիպման արձանագրությունը պատրաստ էր, որտեղ նշվում էր, թե ինչ է անելու Բրատիսլավան Ուկրաինայի համար, այդ թվում՝ աջակցություն ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությանը։ Այնտեղ գազի մասին ընդհանրապես խոսք չի եղել»։
Հիշեցնենք, որ քաղաքական գործիչը Զելենսկուն առաջարկել էր հանդիպել Սլովակիայի տարածքում՝ քննարկելու ուկրաինական տարածքով Սլովակիա և այլ երկրներ գազի մատակարարման հարցը և ստացել Ուկրաինա գալու հետադարձ հրավեր։ Այնուհետև Ֆիցոն Ուկրաինայի նախագահին հրավիրել էր հանդիպել հունվարի 21-ին՝ Դավոսի ֆորումի շրջանակներում։ Նախագահներն այդպես էլ չեն հանդիպել։
Ավելի վաղ Ֆիցոն հայտարարել էր, որ իր պաշտոնավարության ընթացքում դեմ է լինելու Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ բացատրելով, որ դա կարող է հանգեցնել «երրորդ համաշխարհային պատերազմի»։

«ԵՄ-ի՝ Հայաստանին տված խոստումներն անցողիկ են»․ Գալուզին
2710:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2410:00
«Զինծառայողներն իրենց պետք են միայն շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար»․ Տիգրան Աբրահամյան
3609:48
«ՀԱՊԿ-ին մտահոգում է իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը»․ Մասադիկով
7209:43
«ԱԺ 8-րդ գումարման ընդդիմադիր պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան»․ Աննա Գրիգորյան
4909:24
«ՌԴ-ն Գյումրիում տեղակայված ռազմաբազան դուրս բերելու դիմում չի ստացել»․ Գալուզին
9109:13
ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
6109:10
Քրքրում են իր, եղբոր և հոր անցյալը. «Հրապարակ»
5609:00